https://arm.sputniknews.ru/20260604/pnn-parzabanel-e-te-inch-e-anum-razmakan-vostikanutjuny-zvartnvocum--103024021.html
ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»
ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»
Sputnik Արմենիա
Ըստ ՊՆ հաղորդագրության` Ռազմական ոստիկանությունը նպատակ ունի աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու... 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T20:02+0400
2026-06-04T20:02+0400
2026-06-04T20:28+0400
«զվարթնոց» օդանավակայան
ռազմական ոստիկանություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103024302_0:0:721:406_1920x0_80_0_0_bf74dffd9fd979232e8f58239d8175ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ի՞նչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»
Sputnik Արմենիա
Ի՞նչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»
2026-06-04T20:02+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103024302_0:0:721:540_1920x0_80_0_0_e47483f2e9af20ca47290d7ad8c8e91b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զվարթնոց» օդանավակայան, ռազմական ոստիկանություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео
«զվարթնոց» օդանավակայան, ռազմական ոստիկանություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео
ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»
20:02 04.06.2026 (Թարմացված է: 20:28 04.06.2026) Ըստ ՊՆ հաղորդագրության` Ռազմական ոստիկանությունը նպատակ ունի աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու գործընթացում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։
ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների: