https://arm.sputniknews.ru/20260604/kheghatjurvats-tramabanutjun-zakharvovan-herqel-e-hhi-nkatmamb-sparnaliqneri-meghadranqy-103009603.html
Խեղաթյուրված տրամաբանություն. Զախարովան հերքել է ՀՀ–ի նկատմամբ «սպառնալիքների» մեղադրանքը
Խեղաթյուրված տրամաբանություն. Զախարովան հերքել է ՀՀ–ի նկատմամբ «սպառնալիքների» մեղադրանքը
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան պատասխանել է հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ հարցին 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T16:10+0400
2026-06-04T16:10+0400
2026-06-04T16:34+0400
հայաստան
ռուսաստան
մարիա զախարովա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103004325_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1b073a9ff05776be94a6a2c632a36122.jpg
Մոսկվայում չեն հասկանում, թե ինչ սպառնալիքների մասին կարող է խոսք լինել, եթե Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին և հանդես է եկել որպես նրա անվտանգության երաշխավոր: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացի են ԵՄ-ում հնչող այն պնդումները, թե հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումներն իբր պատիժ են Երևանի արևմտամետ կուրսի համար:«Կոնկրետ ինչու՞մ ենք մենք մեզ սխալ դրսևորում։ Մենք վարել և շարունակում ենք վարել փոխադարձ հարգանքի վրա հիմնված և հայկական կողմի համար շատ շահեկան երկխոսություն, գործընկերություն և համագործակցություն: Ընդհանրապես Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ ի՞նչ սպառնալիքի մասին կարելի է խոսել, եթե մենք երկար տարիներ աջակցել ենք Հայաստանին և հանդես ենք եկել որպես նրա անվտանգության երաշխավոր»,- նշել է Զախարովան։Մեկնաբանելով նման գնահատականները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Հայաստանին Ռուսաստանի և ԵԱՏՄ ուղեծրում պահելու համար Մոսկվայի կողմից իբր վարվող «մտրակի քաղաքականության» մասին հարցադրումը։Դիվանագետի խոսքով՝ պետությունների միջև անխուսափելիորեն առաջանում են վիճելի հարցեր, սակայն դրանք պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով:Նա «խեղաթյուրված տրամաբանություն» է անվանել այն պնդումները, թե իբր Ռուսաստանն իրեն ոչ պատշաճ է պահում Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ սահմանափակումներին, ապա դրանք, Զախարովայի խոսքով, սահմանվել են պաշտոնական կառույցների համապատասխան մեկնաբանություններով։Նա նաև հիշեցրել է այն ծավալուն աջակցության մասին, որը Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ցուցաբերել է Հայաստանին բոլոր ուղղություններով՝ էներգետիկա, մշակույթ, մարդասիրական կապեր, առևտրի ոլորտ, ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանքի և աշխատանքի համար հնարավորություններ են ստեղծվել, էներգառեսուրսները մատակարարվել են շահավետ պայմաններով:«Երբ չկային հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումներ, ինչպե՞ս էին կոչում Մոսկվայի նման քաղաքականությունը։ Եթե հիմա խոսում են իբր պատժի մասին, ապա ի՞նչ էր դա՝ խրախուսա՞նք։ Թե՞ դա նորմ էր: Գուցե պարզապես երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացու՞մ»,- ասել է դիվանագետը։Զախարովան տարակուսանք է հայտնել, որ ռուսական քաղաքականության քննադատները նման եզրույթներ չեն օգտագործում հենց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում:«Ինչպե՞ս են այդ նույն մեկնաբաններն ու դիտորդները անվանում մեր երկրի դեմ սահմանված 35 հազար պատժամիջոցները։ Արդյոք նրանք դա անվանու՞մ են «մտրակի քաղաքականություն»: Հարցնու՞մ են, թե որքանով է նման քաղաքականությունն օբյեկտիվ, արդյոք այն պտուղ է տալիս, թե՞ գուցե արժեր անցնել «բլիթի քաղաքականության»,- նշել է նա։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն դեմ է միակողմանի սահմանափակող միջոցներին: Նրա խոսքով` պատժամիջոցների, առավել ևս ապօրինի պատժամիջոցների կիրառումը, շրջանցելով միջազգային մեխանիզմները, ՌԴ-ի մեթոդը չէ։Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան միշտ դեմ է եղել ցանկացած պետության նկատմամբ նման քաղաքականությանը, այդ թվում` այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ դեռ չէին սահմանվել:Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103004325_304:0:1744:1080_1920x0_80_0_0_6be3123ff57a7efe2cc29e447c25b1ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խեղաթյուրված տրամաբանություն. Զախարովան հերքել է ՀՀ–ի նկատմամբ «սպառնալիքների» մեղադրանքը
16:10 04.06.2026 (Թարմացված է: 16:34 04.06.2026) Մարիա Զախարովան պատասխանել է հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ հարցին
Մոսկվայում չեն հասկանում, թե ինչ սպառնալիքների մասին կարող է խոսք լինել, եթե Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին և հանդես է եկել որպես նրա անվտանգության երաշխավոր: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացի են ԵՄ-ում հնչող այն պնդումները, թե հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումներն իբր պատիժ են Երևանի արևմտամետ կուրսի համար:
«Կոնկրետ ինչու՞մ ենք մենք մեզ սխալ դրսևորում։ Մենք վարել և շարունակում ենք վարել փոխադարձ հարգանքի վրա հիմնված և հայկական կողմի համար շատ շահեկան երկխոսություն, գործընկերություն և համագործակցություն: Ընդհանրապես Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ ի՞նչ սպառնալիքի մասին կարելի է խոսել, եթե մենք երկար տարիներ աջակցել ենք Հայաստանին և հանդես ենք եկել որպես նրա անվտանգության երաշխավոր»,- նշել է Զախարովան։
Մեկնաբանելով նման գնահատականները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Հայաստանին Ռուսաստանի և ԵԱՏՄ ուղեծրում պահելու համար Մոսկվայի կողմից իբր վարվող «մտրակի քաղաքականության» մասին հարցադրումը։
Դիվանագետի խոսքով՝ պետությունների միջև անխուսափելիորեն առաջանում են վիճելի հարցեր, սակայն դրանք պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով:
Նա «խեղաթյուրված տրամաբանություն» է անվանել այն պնդումները, թե իբր Ռուսաստանն իրեն ոչ պատշաճ է պահում Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ սահմանափակումներին, ապա դրանք, Զախարովայի խոսքով, սահմանվել են պաշտոնական կառույցների համապատասխան մեկնաբանություններով։
Նա նաև հիշեցրել է այն ծավալուն աջակցության մասին, որը Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ցուցաբերել է Հայաստանին բոլոր ուղղություններով՝ էներգետիկա, մշակույթ, մարդասիրական կապեր, առևտրի ոլորտ, ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանքի և աշխատանքի համար հնարավորություններ են ստեղծվել, էներգառեսուրսները մատակարարվել են շահավետ պայմաններով:
«Երբ չկային հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումներ, ինչպե՞ս էին կոչում Մոսկվայի նման քաղաքականությունը։ Եթե հիմա խոսում են իբր պատժի մասին, ապա ի՞նչ էր դա՝ խրախուսա՞նք։ Թե՞ դա նորմ էր: Գուցե պարզապես երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացու՞մ»,- ասել է դիվանագետը։
Զախարովան տարակուսանք է հայտնել, որ ռուսական քաղաքականության քննադատները նման եզրույթներ չեն օգտագործում հենց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում:
«Ինչպե՞ս են այդ նույն մեկնաբաններն ու դիտորդները անվանում մեր երկրի դեմ սահմանված 35 հազար պատժամիջոցները։ Արդյոք նրանք դա անվանու՞մ են «մտրակի քաղաքականություն»: Հարցնու՞մ են, թե որքանով է նման քաղաքականությունն օբյեկտիվ, արդյոք այն պտուղ է տալիս, թե՞ գուցե արժեր անցնել «բլիթի քաղաքականության»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն դեմ է միակողմանի սահմանափակող միջոցներին: Նրա խոսքով` պատժամիջոցների, առավել ևս ապօրինի պատժամիջոցների կիրառումը, շրջանցելով միջազգային մեխանիզմները, ՌԴ-ի մեթոդը չէ։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան միշտ դեմ է եղել ցանկացած պետության նկատմամբ նման քաղաքականությանը, այդ թվում` այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ դեռ չէին սահմանվել:
Հիշեցնենք` մայիսի 25-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից
սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։