https://arm.sputniknews.ru/20260604/irany-dzgtum-e-veracnel-amni-bvolvor-patzhamijvocnery-agn-103013424.html
Իրանը ձգտում է վերացնել ամերիկյան բոլոր պատժամիջոցները. ԱԳՆ
Իրանը ձգտում է վերացնել ամերիկյան բոլոր պատժամիջոցները. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի փոխարտգործնախարարը դժվարացել է նշել փաստաթղթի նախապատրաստման ավարտի ժամկետը։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T17:14+0400
2026-06-04T17:14+0400
2026-06-04T17:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_0:54:801:504_1920x0_80_0_0_3fd9c77fa03c0cd62f362f0e4bf679cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեհրանը ձգտում է վերացնել ԱՄՆ-ի ինչպես ուղիղ, այնպես էլ երկրորդական պատժամիջոցները, որոնք ազդում են Թեհրանի հետ այլ երկրների համագործակցության վրա: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին այս մասին ասել է «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում։Դիվանագետը նշել է, որ Թեհրանի համար ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ կարևոր են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով երկրին հասցված վնասի փոխհատուցումը (այդ հարցը պետք է հիշատակվի հնարավոր համաձայնագրի տեքստում) և Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը:Նա հիշեցրել է, որ Թեհրանը շարունակում է աշխատել Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման մասին հնարավոր հուշագրի ուղղությամբ։«Չեմ կարող ժամկետ նշել (փաստաթղթի նախագծի մշակման ավարտի. խմբ.)։ Երբ մենք վստահ լինենք, այդ ժամանակ հուշագրի ուղղությամբ աշխատանքը կարելի է ավարտված համարել։ Չեմ կարող ասել, թե քանի օր կպահանջվի։ Մենք վերջնական տեքսի ենք բերում այն տեքստը, որը կարող է ապահովել մեր շահերը», – ասել է Ղարիբ Աբադին։Նրա խոսքով՝ հարցերից մեկը, որում Թեհրանը մտադիր է հասնել իր իրավունքների ապահովմանը, միջուկային թեման է, սակայն դա, ինչպես ավելի վաղ նշել էին Իրանի իշխանությունները, այժմ չի քննարկվում ԱՄՆ-ի հետ: Կողմերը կանցնեն դրան, երբ ստորագրվի հակամարտության դադարեցման համաձայնագիրը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_112a61cca0784aa36ded30cd3d2af821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
Իրանը ձգտում է վերացնել ամերիկյան բոլոր պատժամիջոցները. ԱԳՆ
17:14 04.06.2026 (Թարմացված է: 17:18 04.06.2026) Իրանի փոխարտգործնախարարը դժվարացել է նշել փաստաթղթի նախապատրաստման ավարտի ժամկետը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեհրանը ձգտում է վերացնել ԱՄՆ-ի ինչպես ուղիղ, այնպես էլ երկրորդական պատժամիջոցները, որոնք ազդում են Թեհրանի հետ այլ երկրների համագործակցության վրա: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին այս մասին ասել է «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում։
Դիվանագետը նշել է, որ Թեհրանի համար ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ կարևոր են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով երկրին հասցված վնասի փոխհատուցումը (այդ հարցը պետք է հիշատակվի հնարավոր համաձայնագրի տեքստում) և Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը:
«Ինչ վերաբերում է բոլոր միակողմանի պատժամիջոցներին, ապա դրանք պետք է չեղյալ հայտարարվեն», – ասել է փոխնախարարը:
Նա հիշեցրել է, որ Թեհրանը շարունակում է աշխատել Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման մասին հնարավոր հուշագրի ուղղությամբ։
«Չեմ կարող ժամկետ նշել (փաստաթղթի նախագծի մշակման ավարտի. խմբ.)։ Երբ մենք վստահ լինենք, այդ ժամանակ հուշագրի ուղղությամբ աշխատանքը կարելի է ավարտված համարել։ Չեմ կարող ասել, թե քանի օր կպահանջվի։ Մենք վերջնական տեքսի ենք բերում այն տեքստը, որը կարող է ապահովել մեր շահերը», – ասել է Ղարիբ Աբադին։
Նրա խոսքով՝ հարցերից մեկը, որում Թեհրանը մտադիր է հասնել իր իրավունքների ապահովմանը, միջուկային թեման է, սակայն դա, ինչպես ավելի վաղ նշել էին Իրանի իշխանությունները, այժմ չի քննարկվում ԱՄՆ-ի հետ: Կողմերը կանցնեն դրան, երբ ստորագրվի հակամարտության դադարեցման համաձայնագիրը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։