00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Պուտինը՝ ֆրանսիացի լրագրողին

Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահն ընդգծել է՝ պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի դաշտում Ռուսաստանի պարտության և տնտեսության անկման մասին «մարգարեությունները» մեկնաբանել է՝ մեջբերելով Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։
Պուտինը պատասխանել է ֆրանսիացի լրագրողի հարցին` Ռուսաստանի տնտեսության մեջ առկա դժվարությունների մասին։ Նախագահն ընդգծել է, որ պետք չէ «ցանկալին իրականության տեղ ընդունել», և կոչ է արել իրավիճակը գնահատել իրական թվերով և փաստացի իրավիճակով։
Իր պատասխանում Պուտինը նաև նշել է.
Ռուսաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 10%-ով, մինչդեռ ԵՄ տնտեսությունը՝ ընդամենը 3%-ով։
Բնակչության իրական եկամուտներն աճել են ավելի քան 28%-ով, իրական աշխատավարձերը՝ 25%-ով։
Աղքատության մակարդակի նվազեցման խնդիրը կատարվել է ժամկետից շուտ. ցուցանիշը նվազել է մինչև 6,7% (2030 թվականի համար նախատեսված 7% մակարդակի դեպքում)։
Պետությունը գիտակցաբար գնացել է «տնտեսության սառեցման» և հիմնական դրույքաչափի բարձրացման, որպեսզի կանխի գերգնաճը (60-70%), և այդ միջոցառումները արդյունք են տալիս։ Գնաճը վերադառնում է թիրախային 5,4% ցուցանիշին։
Ռուսաստանի պետական պարտքը կազմում է 15,6%, ինչը զգալիորեն ցածր է, օրինակ, Ֆրանսիայի մակարդակից։
Պուտինը հավելել է, որ, չնայած որոշ մակրոտնտեսական հարցերին, Ռուսաստանը է ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ տնտեսությունը կայունություն է դրսևորում։
«Պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
2030 թվականի հաջորդ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին Պուտինը պատասխանել է. «Ռուսաստանի առջև ծառացած են բազմաթիվ մեծ ու սուր հարցեր, դրանք պետք է լուծել՝ չմտածելով նոր ժամկետով վերընտրվելու մասին»։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգի «Էքսպոֆորում» կոնգրեսային-ցուցահանդեսային կենտրոնում։ 2026 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Պրագմատիկ երկխոսությունը՝ ուղի դեպի կայուն ապագա»։ Գործարար ծրագրին մասնակցում են իշխանության և բիզնեսի ներկայացուցիչներ ավելի քան 110 երկրներից և տարածքներից, այդ թվում՝ Ռուսաստանից։
Լրահոս
0