https://arm.sputniknews.ru/20260604/hjd-gjumru-grasenjaki-khuzarkutjunic-hetvo-2-andz-e-dzerbakalvel-103006450.html
ՀՅԴ Գյումրու գրասենյակի խուզարկությունից հետո 2 անձ է ձերբակալվել
ՀՅԴ Գյումրու գրասենյակի խուզարկությունից հետո 2 անձ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառքի գործով ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T15:03+0400
2026-06-04T15:03+0400
2026-06-04T20:42+0400
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
գյումրի
ձերբակալություն
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102343199_0:133:2560:1573_1920x0_80_0_0_352ac4005c38f021cf704b6a41d2d4de.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՅԴ Գյումրու գրասենյակում իրականացված խուզարկություններից հետո 2 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վաղ առավոտյան հայտնել էր, որ խուզարկություններ են իրականացվում Գյումրու ՀՅԴ գրասենյակում և իրենց ընկերների բնակարաններում։ Ավելի ուշ սոցցանցում տեսագրություն հրապարակվեց, որում երևում էր, որ քննիչները փաստաթղթեր և համակարգիչներ են դուրս բերում գրասենյակից։ Հակակոռուպիցոն կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ինչ է առգրավվել խուզարկության ընթացքում։Sputnik Արմենիայի տեղեկություններով` ձերբակալվածներից մեկը տեղական «Ambion.news» լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանն է։ Նրան տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։Հիշեցնենք` ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակում գտնվող նախընտրական շտաբներում և ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102343199_143:0:2418:1706_1920x0_80_0_0_06f9cd9a5eb5e4b3c5b159664ed9d6f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), գյումրի, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), գյումրի, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե
ՀՅԴ Գյումրու գրասենյակի խուզարկությունից հետո 2 անձ է ձերբակալվել
15:03 04.06.2026 (Թարմացված է: 20:42 04.06.2026) Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառքի գործով ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՅԴ Գյումրու գրասենյակում իրականացված խուզարկություններից հետո 2 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վաղ առավոտյան
հայտնել էր, որ խուզարկություններ են իրականացվում Գյումրու ՀՅԴ գրասենյակում և իրենց ընկերների բնակարաններում։ Ավելի ուշ սոցցանցում տեսագրություն հրապարակվեց, որում երևում էր, որ քննիչները փաստաթղթեր և համակարգիչներ են դուրս բերում գրասենյակից։ Հակակոռուպիցոն կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ինչ է առգրավվել խուզարկության ընթացքում։
«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– պատասխանեցին կոմիտեից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ձերբակալվածներից մեկը տեղական «Ambion.news» լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանն է։ Նրան տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք` ավելի վաղ
խուզարկություններ էին իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակում գտնվող նախընտրական շտաբներում և ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։