https://arm.sputniknews.ru/20260604/hhum-marzasrahnery-hstak-chapvorvoshichner-kunenan-marzichnery-havastagir-102992958.html
ՀՀ–ում մարզասրահները հստակ չափորոշիչներ կունենան, մարզիչները` հավաստագիր
ՀՀ–ում մարզասրահները հստակ չափորոշիչներ կունենան, մարզիչները` հավաստագիր
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մարզասրահներ այցելելը պարտադիր ներառել առողջության պարտադիր ապահովագրական համակարգի մեջ։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T12:09+0400
2026-06-04T12:09+0400
2026-06-04T12:09+0400
ֆիտնես
մարզասրահ
ժաննա անդրեասյան
հավաստագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102994125_0:160:3072:1888_1920x0_80_0_0_9233a5e35738efe6f18c9268e95f3f78.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում ֆիտնես կենտրոններին ու մարզասրահներին կներկայացվեն գործունեության չափորոշիչներ` մարդու առողջության համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չափորոշիչները հատկապես վերաբերում են ֆիտնես կենտրոններում տեղադրված մարզասարքերին, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ և որպեսզի դրա օգտագործումը լինի անվտանգ։ Անդրեասյանի խոսքով` ֆիտնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարից մինչ այս պահը ծանուցում է ներկայացրել շուրջ 40 կազմակերպություն։Անդրեասյանը տեղեկացրեց, որ ֆիտնես կենտրոններին ներկայացվող չափորոշիչներն ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց` այս ժամանակահատվածում հնարավորություն տալով մարզասրահներին վերանայել իրենց գործունեությունը։ ԿԳՄՍՆ–ն շուրջ 1 600 քաղաքացիների շրջանում հարցումներ է իրականացրել ու պարզել՝ Հայաստանում մարզասրահներ այցելում է 10 քաղաքացուց մեկը։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մարզասրահներ այցելելը պարտադիր ներառել առողջության պարտադիր ապահովագրական համակարգի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102994125_171:0:2902:2048_1920x0_80_0_0_beb3765f35e46b8d583779fd8bc5d62a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիտնես, մարզասրահ, ժաննա անդրեասյան, հավաստագիր
ֆիտնես, մարզասրահ, ժաննա անդրեասյան, հավաստագիր
ՀՀ–ում մարզասրահները հստակ չափորոշիչներ կունենան, մարզիչները` հավաստագիր
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մարզասրահներ այցելելը պարտադիր ներառել առողջության պարտադիր ապահովագրական համակարգի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում ֆիտնես կենտրոններին ու մարզասրահներին կներկայացվեն գործունեության չափորոշիչներ` մարդու առողջության համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չափորոշիչները հատկապես վերաբերում են ֆիտնես կենտրոններում տեղադրված մարզասարքերին, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ և որպեսզի դրա օգտագործումը լինի անվտանգ։
«Հստակ կարգավորումներ են սահմանվել օդափոխման, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, անհրաժեշտության դեպքում նաև` բժշկական օգնության հասանելիության մասով»,– նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով` ֆիտնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարից մինչ այս պահը ծանուցում է ներկայացրել շուրջ 40 կազմակերպություն։
«Այդ կազմակերպություններն աշխատում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ի դեպ, սահմանել ենք ֆիտնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը. մեր քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և մարզող մասնագետներն ունենան պատշաճ պատրաստվածություն։ Հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7–ից արդեն իսկ ուժի մեջ է մտել»,– հայտարարեց նախարարը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ ֆիտնես կենտրոններին ներկայացվող չափորոշիչներն ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց` այս ժամանակահատվածում հնարավորություն տալով մարզասրահներին վերանայել իրենց գործունեությունը։
ԿԳՄՍՆ–ն շուրջ 1 600 քաղաքացիների շրջանում հարցումներ է իրականացրել ու պարզել՝ Հայաստանում մարզասրահներ այցելում է 10 քաղաքացուց մեկը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մարզասրահներ այցելելը պարտադիր ներառել առողջության պարտադիր ապահովագրական համակարգի մեջ։