https://arm.sputniknews.ru/20260604/hakakvorupcivon-kvomiten-qaghaqakan-qarvozchutjun-e-irakanacnum-khudvojan-103000369.html
Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքական քարոզչություն է իրականացնում. Խուդոյան
Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքական քարոզչություն է իրականացնում. Խուդոյան
Sputnik Արմենիա
Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ իշխանությունն այսպես կոչված հաղորդագրություններ է տարածում` խոսելով այսպես կոչված ընտրակաշառք բաժանելու մասին... 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T13:15+0400
2026-06-04T13:15+0400
2026-06-04T13:15+0400
հովհաննես խուդոյան
արծվիկ մինասյան
քարոզարշավ
հակակոռուպցիոն կոմիտե
հհ քննչական կոմիտե
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102996384_0:84:1600:984_1920x0_80_0_0_8892051689556fd84d1dc503a572f075.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հատկապես վերջին 2 ամսում հանրային հաշվետվողականության լույսի ներքո քաղաքական քարոզչություն է իրականացնում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում և ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խուզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին և կալանավորումներին։ Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ և ձայնագրություններ է տարածում, որտեղ նշում են այս կամ այն քաղաքական ուժերի անունները և պնդում, որ խոսող անձինք մեղադրվում են ընտրակաշառք ստանալու կամ բաժանելու մեջ։ Հաղորդագրություններում նշվում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունները։Փաստաբանը նշել է, որ Հակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվում են նաև ձայնագրություններ, որոնք ամբողջական չեն։ Շեշտեց` քննչական մարմինը մոնտաժում է այն հատվածները, որոնք կարող են իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել։ Նրա խոսքով` նման իրավիճակ նաև Քննչական կոմիտեի դեպքում է։ Նշեց, որ օրինակ ՔԿ–ի վերջին հաղորդագրություններից մեկում հստակ պնդել են, թե քննվող գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, բայց երբ խոսքը նույն ուժի անդամներին ծեծի ենթարկելու մասին էր, գրվել է, թե տեղի է ունեցել ծեծկռտուք` առանց որևէ անուն հնչեցնելու։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իշխանությունն այսպես կոչված օպերացիաներ է իրականցնում` փորձելով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ։Նա ընդգծեց նաև, որ վարչական ռեսուրսի մեծ չարաշահում նույնպես իրականացվում է ու խոսքը միայն հանրային և պետական բյուջեի մսխման, բացահայտ ընտրակաշառքի տեսքով աջակցությունների մասին չէ, այլև կառավարման լիազորությունների ակնհայտ չարաշահումներ են տեղի ունենում։ Պնդեց` կադրային և տեղեկատվական չարաշահումներ են լինում։ Ըստ պատգամավորի` այդ օրինակներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով քարոզարշավի մեջ, ԱԱԾ–ին վկայակոչելով օրեր առաջ ասաց, որ հաջորդ օրը մեղադրանք է ներկայացվելու թեկնածուներից մեկին` պետական դավաճանության հոդվածով։ Մինասյանը շեշտեց` սա անձնական տվյալների մասին օրենքի խախտում է, ինչպես նաև պետական գաղտնիքի, քրեական դատավարության մասին օրենսդրության խախտումներ են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/102996384_89:0:1512:1067_1920x0_80_0_0_17eaffb45b1296c5f4663a14b287e27f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես խուդոյան, արծվիկ մինասյան, քարոզարշավ, հակակոռուպցիոն կոմիտե, հհ քննչական կոմիտե, ընտրություններ
հովհաննես խուդոյան, արծվիկ մինասյան, քարոզարշավ, հակակոռուպցիոն կոմիտե, հհ քննչական կոմիտե, ընտրություններ
Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքական քարոզչություն է իրականացնում. Խուդոյան
Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ կարծում է, որ իշխանությունն այսպես կոչված հաղորդագրություններ է տարածում` խոսելով այսպես կոչված ընտրակաշառք բաժանելու մասին, քանի որ զգում է, որ հողը գնում է ոտքերի տակից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հատկապես վերջին 2 ամսում հանրային հաշվետվողականության լույսի ներքո քաղաքական քարոզչություն է իրականացնում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում և ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խուզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին և կալանավորումներին։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ և ձայնագրություններ է տարածում, որտեղ նշում են այս կամ այն քաղաքական ուժերի անունները և պնդում, որ խոսող անձինք մեղադրվում են ընտրակաշառք ստանալու կամ բաժանելու մեջ։ Հաղորդագրություններում նշվում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունները։
«Իրավապահ համակարգը հասել է այն մակարդակին, որ ապացույցներ են կեղծում ու մարդկանց նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնում։ Քաղաքական քարոզչությունը երևում է այն հաղորդագրություններից, երբ հստակ նշվում է, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է հետապնդվում։ Քրեական դատավարության որևէ շահ չի պահանջում, որ հանցանքի մասին խոսելիս պետք է հստակ նշել, թե որ կուսակցության ներկայացուցիչն է հանդես գալիս»,– ասաց Խուդոյանը։
Փաստաբանը նշել է, որ Հակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվում են նաև ձայնագրություններ, որոնք ամբողջական չեն։ Շեշտեց` քննչական մարմինը մոնտաժում է այն հատվածները, որոնք կարող են իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել։
Նրա խոսքով` նման իրավիճակ նաև Քննչական կոմիտեի դեպքում է։ Նշեց, որ օրինակ ՔԿ–ի վերջին հաղորդագրություններից մեկում հստակ պնդել են, թե քննվող գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, բայց երբ խոսքը նույն ուժի անդամներին ծեծի ենթարկելու մասին էր, գրվել է, թե տեղի է ունեցել ծեծկռտուք` առանց որևէ անուն հնչեցնելու։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իշխանությունն այսպես կոչված օպերացիաներ է իրականցնում` փորձելով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ։
«Իրենց մոտ չի ստացվում ու ոչ մի լուրջ հետևանք չի ունենում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հողը գնում է իրենց ոտքերի տակից։ Ամենախոշոր ընտրախախտողն իրենք են, և նախընտրական մթնոլորտում Նիկոլ Փաշինյանն ատելություն ու թշնամանք է տարածում` անցնելով հանրային բարոյականության սահմանները»,– նշեց Մինասյանը։
Նա ընդգծեց նաև, որ վարչական ռեսուրսի մեծ չարաշահում նույնպես իրականացվում է ու խոսքը միայն հանրային և պետական բյուջեի մսխման, բացահայտ ընտրակաշառքի տեսքով աջակցությունների մասին չէ, այլև կառավարման լիազորությունների ակնհայտ չարաշահումներ են տեղի ունենում։ Պնդեց` կադրային և տեղեկատվական չարաշահումներ են լինում։ Ըստ պատգամավորի` այդ օրինակներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով քարոզարշավի մեջ, ԱԱԾ–ին վկայակոչելով օրեր առաջ ասաց, որ հաջորդ օրը մեղադրանք է ներկայացվելու թեկնածուներից մեկին` պետական դավաճանության հոդվածով։
Մինասյանը շեշտեց` սա անձնական տվյալների մասին օրենքի խախտում է, ինչպես նաև պետական գաղտնիքի, քրեական դատավարության մասին օրենսդրության խախտումներ են։