00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ե՞րբ են ԵԱՏՄ–ում ներդրվելու ռոումինգի արդար սակագներ

© Sputnik / Владимир АстапковичՍմարթֆոն
Սմարթֆոն - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Բաժանորդագրվել
Պետք է էժանանան բջջային բոլոր ծառայությունները, այդ թվում` բջջային ինտերնետը, ինչը թույլ կտա մարդկանց ավելի հարմարավետ ճանապարհորդել ԵԱՏՄ անդամ պետություններում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում 2028 թվականի հունվարի 1-ից կներդրվեն ռոումինգի արդար սակագներ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կապի ոլորտում տարածաշրջանային համագործակցության համաժողովի շրջանակում Sputnik-ի թղթակցին այս մասին հայտնել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Բակիտբեկ Իսաևը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն աշխատում է միության անդամ պետությունների միջև տեղաշարժի ժամանակ քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններից մեկը ռոումինգ ծառայությունների արժեքի նվազումն է։ Այդպիսի խնդիր է դրված հանձնաժողովի առջև։ Կա ռոումինգի պլան, որի համաձայն՝ 2028 թվականի հունվարի 1-ից կներդրվեն ռոումինգի ծառայությունների արդար սակագներ, որոնք առավելագույնս մոտ կլինեն «տնային» գներին», - ասել է Իսաևը։
Նա հստակեցրել է, որ պետք է ավելի էժանանան նաև բջջային ինտերնետը։
«Այդ աշխատանքի շրջանակում բջջային բոլոր ծառայությունների հարմարավետ սակագներ կներդրվեն արդեն 2030 թվականին։ Դրանցում իհարկե կներառվի նաև բջջային ինտերնետը», - հավելել է Իսաևը։
Նրա խոսքով՝ աշխատանքը կկատարվի կամավոր հիմունքներով՝ հաշվի առնելով շուկայական իրավիճակը. արդար սակագների ներդրումից ոչ ոք չպետք է տուժի։
Իսաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում հաշվի են առնում ռոումինգի արժեքի նվազեցման Միութենական պետության փորձը. Բելառուսն ու Ռուսաստանն այդ հարցում առաջատարներ են:
2025 թվականի մարտի 1-ից Բելառուսն ու Ռուսաստանն անցել են ռոումինգի «տնային» սակագների։ Երկու երկրների քաղաքացիները կարող են բջջային կապից և ինտերնետից օգտվել Միութենական պետության տարածքում գործող հարմարավետ «տնային» սակագներով։
Իրանը վերսկսում է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ աշխատանքը. Սլեպնյով
Լրահոս
0