00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բանակը ձեզ համար բանտ չէ. Էդմոն Մարուքյանը դատապարտել է իշխանությանը և դիմել ԳՇ պետին

© SputnikԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանը Էդվարդ Ասրյանին մեկ ժամ է տվել, որպեսզի օդանավակայանից դուրս բերի ռազմական ոստիկանության աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դատապարտել է իշխանությանը այն հաղորդագրություններից հետո, որ արտերկրից (հիմնականում Ռուսաստանից) ժամանող քաղաքացիներին ուղարկում են պահեստազորայինների հավաքներին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:
««Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած տղամարդկանց 25–օրյա վարժանքների ծանուցագրեր տալով` բանակը համարում են պատժի միջոց և զորահանդեսի իրենց PR-ը ջուրն են լցնում։ Բա ասում էիք` թող գան, մեկ է` մեզ են ընտրելու։ Երբ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է, որ Հայաստան եկողներին պետք է տանենք վարժական հավաքների, այդ մարդկանց զրկում են ընտրելու իրենց իրավունքից։ Միգուցե նրանք պարզապես զբոսաշրջիկներ են: Քանի՞ չվերթ Է ժամանում հիմա: Նույնքան միշտ ժամանել է։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Որ բանակը մարդկանց պատժելու տե՞ղ է»,- ասել է Մարուքյանը սոցիալական ցանցի ուղիղ եթերում՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը։
Քաղաքական գործիչը ծիծաղելի է անվանել պաշտպանության նախարարի հայտարարություններն այն մասին, որ օդանավակայանում հերթապահող ռազմական ոստիկանները զբաղված են օպերատիվ աշխատանքով և բանակում ծառայությունից խուսափած անձանց հայտնաբերմամբ:
Մարուքյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին մեկ ժամ է տվել, որպեսզի օդանավակայանից դուրս բերի ռազմական ոստիկանության աշխատակիցներին։ Նա չի նշել, թե մեկ ժամ հետո ինչ քայլեր է ձեռնարկելու։
Լրահոս
0