Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50–ից ավելի հասցեներում. ՔԿ խոսնակ
10:12 04.06.2026 (Թարմացված է: 10:18 04.06.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Խուզարկությունները կապ ունեն բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»,–հայտնում է Կիմա Ավդալյանը:
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։