https://arm.sputniknews.ru/20260603/vvolgvogradi-bnakich-e-dzerbakalvel-vory-kievi-hrahangvov-khabel-e-rd-zu-martikneri-harazatnerin-102950028.html
Վոլգոգրադի բնակիչ է ձերբակալվել, որը Կիևի հրահանգով խաբել է ՌԴ ԶՈւ մարտիկների հարազատներին
Վոլգոգրադի բնակիչ է ձերբակալվել, որը Կիևի հրահանգով խաբել է ՌԴ ԶՈւ մարտիկների հարազատներին
Sputnik Արմենիա
Վոլգոգրադի բնակիչը գաղտնի հարաբերություններ է պահպանել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ներկայացուցչի հետ։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T14:13+0400
2026-06-03T14:13+0400
2026-06-03T14:13+0400
վոլգոգրադ
ռուսաստան
պատերազմ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102943202_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b5dcda4ab9581a21d4befb48c5d89d22.jpg
Վոլգոգրադի բնակիչ է ձերբակալվել, որը Կիևի առաջադրանքով SIM քարտեր է ակտիվացրել՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից` հատուկ գործողության ժամանակ մարտական առաջադրանքները կատարելիս անհետ կորած կամ գերի ընկած ՌԴ զինվորականների հարազատներին խաբելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։ԱԴԾ-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ Վոլգոգրադի բնակիչը 2023 թվականից գաղտնի հարաբերություններ է պահպանել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ներկայացուցչի հետ։Պատվիրատուների առաջադրանքով նա գումարի դիմաց ակտիվացրել է ռուսական կապի SIM քարտեր, դրանց վրա գրանցել էլեկտրոնային դրամապանակներ, ինչպես նաև ստացել, պահել, կառավարել և ուղարկել մասնագիտացված հեռահաղորդակցության սարքավորումներ։Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վոլգոգրադի բնակիչը ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից։Վոլգոգրադի մարզի գծով ՌԴ ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ՝ պետական դավաճանության հոդվածով։Միևնույն ժամանակ խաբեբաները զոհերի հետ իրենց հեռախոսազրույցների ձայնագրությունները տեղադրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից ստեղծված հանրային ուկրաինական Telegram ալիքում՝ նպատակ ունենալով ՌԴ բնակչության վրա ազդելու համար հակառուսական տեղեկատվական արշավներ իրականացնել։Բացի այդ, Վոլգոգրադի մարզի Սուրովիկինսկի շրջանի ՌԴ ՆԳՆ բաժնի քննչական բաժինը քրեական գործեր է հարուցել տղամարդու դեմ՝ հանցագործությանը մասնակցելու և ահաբեկչական հարձակման մասին կեղծ հաղորդում տալու հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնում է ԱԴԾ-ն։
վոլգոգրադ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Задержание волгоградца, помогавшего Киеву обманывать родных бойцов ВС РФ
Sputnik Արմենիա
ФСБ: задержан волгоградец, помогавший Киеву обманывать родных бойцов ВС РФ
2026-06-03T14:13+0400
true
PT1M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102943202_240:0:1680:1080_1920x0_80_0_0_62a4033981493e2583633e5afaf93830.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վոլգոգրադ, ռուսաստան, պատերազմ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, видео
վոլգոգրադ, ռուսաստան, պատերազմ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, видео
Վոլգոգրադի բնակիչ է ձերբակալվել, որը Կիևի հրահանգով խաբել է ՌԴ ԶՈւ մարտիկների հարազատներին
Վոլգոգրադի բնակիչը գաղտնի հարաբերություններ է պահպանել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ներկայացուցչի հետ։
Վոլգոգրադի բնակիչ է ձերբակալվել, որը Կիևի առաջադրանքով SIM քարտեր է ակտիվացրել՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից` հատուկ գործողության ժամանակ մարտական առաջադրանքները կատարելիս անհետ կորած կամ գերի ընկած ՌԴ զինվորականների հարազատներին խաբելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«ՌԴ ԱԴԾ–ն Ռուսաստանի ՆԳՆ–ի և Վոլգոգրադի մարզի գծով ՌԴ Պատժի իրականացման դաշնային ծառայության հետ համատեղ կանխել է 1992 թվականին ծնված, ՌԴ քաղաքացու, Վոլգոգրադ քաղաքի բնակչի անօրինական գործունեությունը, որը առնչվել է պետական դավաճանությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ Վոլգոգրադի բնակիչը 2023 թվականից գաղտնի հարաբերություններ է պահպանել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ներկայացուցչի հետ։
Պատվիրատուների առաջադրանքով նա գումարի դիմաց ակտիվացրել է ռուսական կապի SIM քարտեր, դրանց վրա գրանցել էլեկտրոնային դրամապանակներ, ինչպես նաև ստացել, պահել, կառավարել և ուղարկել մասնագիտացված հեռահաղորդակցության սարքավորումներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վոլգոգրադի բնակիչը ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից։
Վոլգոգրադի մարզի գծով ՌԴ ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ՝ պետական դավաճանության հոդվածով։
«Պարզվել է, որ գործով անցնող անձի կողմից ակտիվացրած SIM քարտերը ուկրաինական հատուկ ծառայություններն օգտագործել են խարդախություն կատարելու համար, այդ թվում՝ Հատուկ ռազմական գործողության ժամանակ մարտական առաջադրանքներ կատարելիս անհետ կորած կամ գերի ընկած ՌԴ ԶՈւ–ի զինծառայողների հարազատների նկատմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ խաբեբաները զոհերի հետ իրենց հեռախոսազրույցների ձայնագրությունները տեղադրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից ստեղծված հանրային ուկրաինական Telegram ալիքում՝ նպատակ ունենալով ՌԴ բնակչության վրա ազդելու համար հակառուսական տեղեկատվական արշավներ իրականացնել։
Բացի այդ, Վոլգոգրադի մարզի Սուրովիկինսկի շրջանի ՌԴ ՆԳՆ բաժնի քննչական բաժինը քրեական գործեր է հարուցել տղամարդու դեմ՝ հանցագործությանը մասնակցելու և ահաբեկչական հարձակման մասին կեղծ հաղորդում տալու հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտնում է ԱԴԾ-ն։