https://arm.sputniknews.ru/20260603/tsarukjany-dati-e-tvel-pashinjanin-pahanjum-e-herqum-ev-9-milivon-dram-pvokhhatucum-102966012.html
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին․ պահանջում է հերքում և 9 միլիոն դրամ փոխհատուցում
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին․ պահանջում է հերքում և 9 միլիոն դրամ փոխհատուցում
Sputnik Արմենիա
Ծառուկյանը պահանջում է զրպարտության համար հերքում հրապարակել շուրջ 1 տասնյակ լրատվամիջոցներով, ինչպես նաև ներողություն խնդրել հասցված վիրավորանքի համար։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T17:09+0400
2026-06-03T17:09+0400
2026-06-03T17:12+0400
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961496_0:57:1601:957_1920x0_80_0_0_541e7bb44fd3be6b5609ff0ae74375cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Գագիկ Ծառուկյանը պահանջում է հերքում հրապարակել շուրջ 1 տասնյակ լրատվամիջոցներով, որոնք հրապարակել էին Փաշինյանի խոսքերը։Բացի այդ, ԲՀԿ առաջնորդը պահանջում է հօգուտ իրեն Փաշինյանից բռնագանձել 6 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:Ծառուկյանը նաև ներողություն է պահանջում Փաշինյանից՝ նույն ճեպազրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Այս դեպքում էլ որպես վիրավորանքի համար փոխհատուցում պահանջում է 3 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 310 հազար դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության համար։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961496_37:0:1460:1067_1920x0_80_0_0_2ff09c520feed58943834e249b86045e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին․ պահանջում է հերքում և 9 միլիոն դրամ փոխհատուցում
17:09 03.06.2026 (Թարմացված է: 17:12 03.06.2026) Ծառուկյանը պահանջում է զրպարտության համար հերքում հրապարակել շուրջ 1 տասնյակ լրատվամիջոցներով, ինչպես նաև ներողություն խնդրել հասցված վիրավորանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Ծառուկյանը պահանջում է հերքում մայիսի 28-ի ճեպազրույցի ժամանակ իր հասցեին հնչեցված մի շարք խոսքերի համար, այդ թվում՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ։ Հայցադիմումում շեշտվում է՝ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են:
Գագիկ Ծառուկյանը պահանջում է հերքում հրապարակել շուրջ 1 տասնյակ լրատվամիջոցներով, որոնք հրապարակել էին Փաշինյանի խոսքերը։
Բացի այդ, ԲՀԿ առաջնորդը պահանջում է հօգուտ իրեն Փաշինյանից բռնագանձել 6 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Ծառուկյանը նաև ներողություն է պահանջում Փաշինյանից՝ նույն ճեպազրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Այս դեպքում էլ որպես վիրավորանքի համար փոխհատուցում պահանջում է 3 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 310 հազար դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության համար։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։