ՀՀ–ում հեղուկ ածխաջրածինների շուկայում արձանագրվել է գների 97 % աճ. վիճակագրական տվյալներ
17:39 03.06.2026 (Թարմացված է: 18:53 03.06.2026)
Բաժանորդագրվել
Բանջարեղենը մայիսին էժանացել է, իսկ ՀՀ դրամը` արժևորվել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026թ. մայիսը 2025թ. մայիսի նկատմամբ) կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա` ապրիլի նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2026 թ. հունվար–մայիսին» զեկույցը։

Կոմիտեից հայտնում են, որ 2026թ–ի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ, իսկ 2026թ. ապրիլի համեմատ՝ 2.3% գնանկում:
Ամենից բարձր գնաճն արձանագրվել է կաթնամթերքի, պանրի և ձվի (13 %), մսի (12.4 %), օղու (10.2 %) շուկաներում։ Գնանկում է արձանագրվել է բանջարեղենի շուկայում (6.5 %)։
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2026 թ. մայիսին 2025 թ. մայիսի նկատմամբ շուկայում դրանց գները աճել են 2.1%-ով: Ամենաբարձր գնաճը կրկին եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 40.3 %, իսկ գնանկումն ամենից շատն է եղել սիրողական այգեգործության ոլորտում` 7 %։

2026թ․ ընթացքում գնաճը շարունակել է արագանալ՝ ապրիլին կազմելով 5,3 տոկոս․ ԿԲ
Բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) շուկայում դիտարկվող ժամանակահատվածում պատկերը եղել է հետևյալը. բենզին` 8.9 %–ով աճ, դիզելային վառելիք` 17.1 %, հեղուկ ածխաջրածիններ (բութան, պրոպան և այլն)` 97 %։
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. մայիսին 2025թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.7%-ով: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է հանգստի կազմակերպման համալիր ծառայություններում`19.6 %։
2026թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 368.5 դրամ (2025թ. մայիսին այն կազմել է 386.6 դրամ): ՀՀ դրամն արժևորվել է։