https://arm.sputniknews.ru/20260603/hapkin-andamakcutjan-veraberjal-vorvoshum-kkajacni-hh-zhvoghvovurdy-glkhavvor-qartughar-102950574.html
ՀԱՊԿ–ին անդամակցության վերաբերյալ որոշում կկայացնի ՀՀ ժողովուրդը. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ–ին անդամակցության վերաբերյալ որոշում կկայացնի ՀՀ ժողովուրդը. գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T14:28+0400
2026-06-03T14:28+0400
2026-06-03T14:30+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
թաալաթբեկ մասադիկով
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72031825_0:13:1600:913_1920x0_80_0_0_b3839d972dab1bd80bfc8566b13b88fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին իր լիիրավ անդամն է համարում, իսկ ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացնի հանրապետության ժողովուրդը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։Նա նշել է, որ ընտրությունների ժամանակ Հայաստանի և այլ երկրների քաղաքական գործիչներն այդ առիթով ամենատարբեր հայտարարություններ են անում։«Կարծում եմ՝ որոշումը կկայացնեն Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։ Առայժմ նրանք ՀԱՊԿ անդամ են», – ընդգծել է Մասադիկովը։2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հանրապետությունում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են սպասվում։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/07/72031825_148:0:1571:1067_1920x0_80_0_0_e39ef419195f1b428057954d123de970.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով, հայաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով, հայաստան
ՀԱՊԿ–ին անդամակցության վերաբերյալ որոշում կկայացնի ՀՀ ժողովուրդը. գլխավոր քարտուղար
14:28 03.06.2026 (Թարմացված է: 14:30 03.06.2026) 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին իր լիիրավ անդամն է համարում, իսկ ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացնի հանրապետության ժողովուրդը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանին լիիրավ անդամ է համարում։ Այլ առաջարկներ կամ որոշումներ ՀՀ–ից չեն ստացվել», – ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Մասադիկովը։
Նա նշել է, որ ընտրությունների ժամանակ Հայաստանի և այլ երկրների քաղաքական գործիչներն այդ առիթով ամենատարբեր հայտարարություններ են անում։
«Կարծում եմ՝ որոշումը կկայացնեն Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։ Առայժմ նրանք ՀԱՊԿ անդամ են», – ընդգծել է Մասադիկովը։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հանրապետությունում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են սպասվում։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։