https://arm.sputniknews.ru/20260603/hanrapetutjan-hraparakum-qaghaqacinery-stvoragrum-en-safarvovi-kankhargelman-orenqi-tak-102981343.html
Հանրապետության հրապարակում քաղաքացիները ստորագրում են «Սաֆարովի կանխարգելման օրենքի» տակ
Հանրապետության հրապարակում քաղաքացիները ստորագրում են «Սաֆարովի կանխարգելման օրենքի» տակ
Sputnik Արմենիա
Հրապարակում նաև մեծ էկրաններին ցուցադրվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակ, որը ներկայացնում էր, թե ինչ կլինի, եթե 300 հազար ադրբեջանցիներ գան... 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T20:49+0400
2026-06-03T20:49+0400
2026-06-03T20:51+0400
հայաստան
երևան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102980999_0:0:1260:708_1920x0_80_0_0_7912cc5aebca1e511cda1a545e9fdc62.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացիները մասնակցում են ի աջակցություն «Սաֆարովի կանխարգելման օրենքի» ստորագրահավաքին։Այսօր Երևանում անցկացվում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական մեծ հանրահավաքը, հրապարակում տեղադրված է մեծ գիրք՝ դատարկ էջերով, քաղաքացիները մոտենում են և իրենց ստորագրությունները, ինչպես նաև կարճ ուղերձները թողնում էջերին։ Օրենքի նպատակն է արգելել ադրբեջանցիներին հող և անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, այդ թվում՝ կառուցապատող ընկերությունների միջոցով։Կուսակցության անդամները հավաստիացնում են՝ իշխանության գալուց հետո կառավարության առաջին իսկ նիստում ընդունելու են այդ օրենքը։Հրապարակում նաև մեծ էկրաններին ցուցադրվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակ, որը ներկայացնում էր, թե ինչ կլինի, եթե 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստան։Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի առանցքային թեզերից մեկն այն է, որ գործող իշխանությունները պետք է փոխվեն, որպեսզի թույլ չտրվի 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Предвыборный митинг партии "Сильная Армения"
Sputnik Արմենիա
Предвыборный митинг партии "Сильная Армения"
2026-06-03T20:49+0400
true
PT0M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102980999_77:0:1021:708_1920x0_80_0_0_a8f320fd88e0203551100e8211aa2c35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հանրապետության հրապարակում քաղաքացիները ստորագրում են «Սաֆարովի կանխարգելման օրենքի» տակ
20:49 03.06.2026 (Թարմացված է: 20:51 03.06.2026) Հրապարակում նաև մեծ էկրաններին ցուցադրվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակ, որը ներկայացնում էր, թե ինչ կլինի, եթե 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացիները մասնակցում են ի աջակցություն «Սաֆարովի կանխարգելման օրենքի» ստորագրահավաքին։
Այսօր Երևանում անցկացվում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական մեծ հանրահավաքը, հրապարակում տեղադրված է մեծ գիրք՝ դատարկ էջերով, քաղաքացիները մոտենում են և իրենց ստորագրությունները, ինչպես նաև կարճ ուղերձները թողնում էջերին։ Օրենքի նպատակն է արգելել ադրբեջանցիներին հող և անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, այդ թվում՝ կառուցապատող ընկերությունների միջոցով։
Կուսակցության անդամները հավաստիացնում են՝ իշխանության գալուց հետո կառավարության առաջին իսկ նիստում ընդունելու են այդ օրենքը։
Հրապարակում նաև մեծ էկրաններին ցուցադրվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակ, որը ներկայացնում էր, թե ինչ կլինի, եթե 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստան։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի առանցքային թեզերից մեկն այն է, որ գործող իշխանությունները պետք է փոխվեն, որպեսզի թույլ չտրվի 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։
ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ 13 համարի քվեաթերթիկ չի լինի։