00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանի հետ համաձայնագրեր ստորագրելիս ԱՄՆ-ն չի մտածում Հայաստանի շահերի մասին. ՌԴ ԱԳՆ

© SputnikМария Захарова проводит еженедельный брифинг (28 мая 2026). Москва
Мария Захарова проводит еженедельный брифинг (28 мая 2026). Москва - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է Երևանի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երբ Վաշինգտոնը համաձայնագրեր է ստորագրում Երևանի հետ, չի մտածում Հայաստանի շահերի մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախաստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» շրջանակային հուշագիրը։ Դրանից հետո ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում:
«Իրականում այնտեղ ոչ ոք չի մտածում Հայաստանի շահերի համատեքստում։ Միշտ մտածում են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին», - գործակալության հետ զրույցում ասել է Զախարովան։
Ինչ է «Թրամփի ուղին»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերություն ստեղծել՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայությամբ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% մասնաբաժին, Հայաստանին՝ 26%՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:
Ռուսաստանի արձագանքը
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրագործումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև ՀԿԵ–ի հետ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա: Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածության մաս։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը` հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանն ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
Լրահոս
0