https://arm.sputniknews.ru/20260603/baqvi-veraqnnich-dataranum-pashtpanakan-kvoghmy-nvor-mijnvordutjunner-e-nerkajacrel-102958533.html
Բաքվի վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը նոր միջնորդություններ է ներկայացրել
Բաքվի վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը նոր միջնորդություններ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Դատական նիստը շարունակցելու է հունիսի 9-ին 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T15:42+0400
2026-06-03T15:42+0400
2026-06-03T15:48+0400
բաքու
հայ գերիներ, անհետ կորածներ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285229_0:49:946:581_1920x0_80_0_0_db5b60441d607a0a5fa4e240b4dda580.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ապահովվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ։Քննությունից հետո դատարանը որոշել է միջնորդությունները մասնակիորեն բավարարել։Վերաքննիչ քննությունը շարունակվելու է հունիսի 9-ին։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97285229_52:0:892:630_1920x0_80_0_0_cd9b4509b77946be10019a513f4f8032.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դատ
բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դատ
Բաքվի վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը նոր միջնորդություններ է ներկայացրել
15:42 03.06.2026 (Թարմացված է: 15:48 03.06.2026) Դատական նիստը շարունակցելու է հունիսի 9-ին
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ապահովվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ։
Պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել, որոնք վերաբերել են բողոքների պարզաբանմանը, վկաների ցուցմունքներին և Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի մասնակցությանը։ Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել մի շարք միջնորդությունների՝ նշելով, որ արդեն բավարար ապացույցներ են քննվել, իսկ նոր պահանջները բավարար հիմնավորում չունեն։
Քննությունից հետո դատարանը որոշել է միջնորդությունները մասնակիորեն բավարարել։
Վերաքննիչ քննությունը շարունակվելու է հունիսի 9-ին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: