00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արծրուն Մարգարյանի մահվան գործը բացվում է. 27 տարի անց ինքնասպանության վարկածը հերքվում է

© Sputnik / Aram NersesyanՀՀ դատախազություն
ՀՀ դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
ՀՀ դատախազություն
Բաժանորդագրվել
Ըստ դատախազության` պարզ է դարձել, որ գործնականում անհավանական է, որ Արծրուն Մարգարյանը կրծքին ստացած այդ ծանր հարվածից հետո կարողանար ինքնուրույն զենքն ուղղել սեփական գլխին և արձակել երկրորդ՝ մահացու կրակոցը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի պանությունից գրեթե 2 տասնամյակ անց գլխավոր դատախազը գործը վերաբացել է։ Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։
Կառույցից հայտնում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին չեղարկել է 1999 թվականին ընդունված այն որոշումները, որոնցով կարճվել էր ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության գործը։
«Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։ Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները»,– ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունը հիշեցրել է, որ 1999 թվականին, երբ տեղի ունեցավ դեպքը, նախաքննական մարմինը սպանության կասկածանքով մեղադրանք էր առաջադրել փոխնախարարի թիկնապահներին՝ Արսեն և Արմեն Խաչատրյաններին։ Սակայն ամիսներ անց՝ 1999 թվականի սեպտեմբերի 20-ին, քննությունը հանգել էր զարմանալի մի եզրակացության. իբր Արծրուն Մարգարյանը նախ կրակել է իր թիկնապահների ուղղությամբ (մահափորձ է կատարել), իսկ հետո՝ ինքնասպանություն գործել։ Այդ պատճառով թիկնապահների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ գործը՝ փակվել։
«Գործը նոր ընթացք ստացավ 2025 թվականին, երբ նախաձեռնվեց նոր քրեական վարույթ։ Իրավապահները նորից ուսումնասիրեցին հին նյութերը, կատարեցին լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակեցին դատաբժշկական հանձնաժողովային նոր փորձաքննություն։ 2026 թվականի մարտի 31-ին ստացված փորձագետների եզրակացությունը ամբողջությամբ փոխեց պատկերը»,– նշել է դատախազությունը։
Բժշկական եզրակացությամբ, ըստ դատախազության, պարզ է դարձել, որ գործնականում անհավանական է, որ Արծրուն Մարգարյանը կրծքին ստացած այդ ծանր հարվածից հետո կարողանար ինքնուրույն զենքն ուղղել սեփական գլխին և արձակել երկրորդ՝ մահացու կրակոցը։
Փորձագետների գնահատականով` նման վնասվածքից հետո փոխնախարարը կարճ ժամանակ անց գործնականում չէր կարող կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Դատախազությունը հավելել է, որ քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:
Լրահոս
0