https://arm.sputniknews.ru/20260603/aregaki-vra-teghi-e-unecel-verjin-15-amsva-amenahzvor-brnkumy-102939454.html
Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին 1.5 ամսվա ամենահզոր բռնկումը
Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին 1.5 ամսվա ամենահզոր բռնկումը
Sputnik Արմենիա
Գիտնականների գնահատմամբ` այսօր կեսօրին մոտ կարող է առավելագույն X դասի բռնկում տեղի ունենալ։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T10:58+0400
2026-06-03T10:58+0400
2026-06-03T10:59+0400
արև
արեգակ
բռնկում
երկիր մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94160855_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c7e5d48e0152375183e52340fbc10cb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Անցած գիշեր Արեգակի վրա M9.3 դասի հզոր բռնկում է գրանցվել։Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից հայտնել են, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում նման ամենաուժեղ բռնկումն է։Գիտնականների տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 04:36-ին։Բռնկումներն առավել ուժեղ են դարձել 2026 թվականի ապրիլի 24-ից, երբ 24 ժամվա ընթացքում Արեգակի վրա բարձր X դասի երկու բռնկումներ էին գրանցվել։«Ներկայիս բռնկմանը մոտ 7% էր պակաս X դասին հասնելու համար», – նշել են մասնագետները։Գիտնականների գնահատմամբ` այսօր արդեն կեսօրին մոտ կարող է առավելագույն X դասի բռնկում տեղի ունենալ։Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում նրան, որ ներկայիս բռնկումը տեղի է ունեցել Արեգակնային սկավառակի գրեթե կենտրոնում։ Նման դիրքի դեպքում պլազմայի հնարավոր արտանետումները սովորաբար ուղղվում են դեպի Երկիր։ Սակայն դիտարկումների տվյալները դեռ չեն հաստատում զանգվածի արտանետման առկայությունը։Լաբորատորիայից հայտնել են, որ վերահսկման օբյեկտիվ միջոցները դեռ պլազմայի արտանետում չեն արձանագրում, ուստի բռնկումն այս պահին անվնաս է համարվում Երկրի համար։
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94160855_0:0:1440:1080_1920x0_80_0_0_bd092b92ba34d07eeafab6f1d779512a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արև, արեգակ, բռնկում, երկիր մոլորակ
արև, արեգակ, բռնկում, երկիր մոլորակ
Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին 1.5 ամսվա ամենահզոր բռնկումը
10:58 03.06.2026 (Թարմացված է: 10:59 03.06.2026) Գիտնականների գնահատմամբ` այսօր կեսօրին մոտ կարող է առավելագույն X դասի բռնկում տեղի ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Անցած գիշեր Արեգակի վրա M9.3 դասի հզոր բռնկում է գրանցվել։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից հայտնել են, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում նման ամենաուժեղ բռնկումն է։
Գիտնականների տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 04:36-ին։
Բռնկումներն առավել ուժեղ են դարձել 2026 թվականի ապրիլի 24-ից, երբ 24 ժամվա ընթացքում Արեգակի վրա բարձր X դասի երկու բռնկումներ էին գրանցվել։
«Ներկայիս բռնկմանը մոտ 7% էր պակաս X դասին հասնելու համար», – նշել են մասնագետները։
Լաբորատորիայում ընդգծել են, որ ընդամենը 24 ժամ առաջ արեգակնային ակտիվությունն իրադարձությունների նման կտրուկ զարգացում չէր ենթադրում։ Սակայն հունիսի 2-ին` օրվա երկրորդ կեսին, իրավիճակը սկսեց արագ փոխվել։ Այդ ժամանակվանից բռնկումներ են գրանցվում մոտավորապես յուրաքանչյուր յոթ ժամը մեկ, ընդ որում դրանց հզորությունը աստիճանաբար աճում է։
Գիտնականների գնահատմամբ` այսօր արդեն կեսօրին մոտ կարող է առավելագույն X դասի բռնկում տեղի ունենալ։
Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում նրան, որ ներկայիս բռնկումը տեղի է ունեցել Արեգակնային սկավառակի գրեթե կենտրոնում։ Նման դիրքի դեպքում պլազմայի հնարավոր արտանետումները սովորաբար ուղղվում են դեպի Երկիր։ Սակայն դիտարկումների տվյալները դեռ չեն հաստատում զանգվածի արտանետման առկայությունը։
Լաբորատորիայից հայտնել են, որ վերահսկման օբյեկտիվ միջոցները դեռ պլազմայի արտանետում չեն արձանագրում, ուստի բռնկումն այս պահին անվնաս է համարվում Երկրի համար։