https://arm.sputniknews.ru/20260602/trampy-herakhvosvov-bghavel-e-netanjahui-vra-zlmn-nerkajacrel-e-zrujci-manramasnery-102887193.html
Թրամփը հեռախոսով բղավել է Նեթանյահուի վրա. ԶԼՄ–ն ներկայացրել է զրույցի մանրամասները
Թրամփը հեռախոսով բղավել է Նեթանյահուի վրա. ԶԼՄ–ն ներկայացրել է զրույցի մանրամասները
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը կշտամբել է Բենիամին Նեթանյահուին։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T11:12+0400
2026-06-02T11:12+0400
2026-06-02T11:12+0400
ամն
իսրայել
դոնալդ թրամփ
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:106:1501:950_1920x0_80_0_0_e94301c54654c53371e8c4d1449a6d28.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա և նրան «խելագար» անվանել Լիբանանում լարվածության սրման պատճառով։ Այս մասին հայտնում է «Axios»-ը` ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։Երեկ Իրանը սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով։«Axios»-ի 2 աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդը կշտամբել է Բենիամին Նեթանյահուին և ասել, որ նա անշնորհակալ է։ Թրամփը նաև արգելակել է Բեյրութին հարվածելու ծրագիրը։Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Լիբանանի մայրաքաղաքը ռմբակոծելու սպառնալիքները կատարելը Իսրայելին է՛լ կմեկուսացնի ամբողջ աշխարհից։Ամփոփելով Թրամփի և Նեթանյահուի զրույցը՝ ամերիկացի պաշտոնյան մեջբերել է հետևյալ արտահայտությունը. «Դուք կատարյալ խելագար եք։ Եթե ես չլինեի, դու բանտում կլինեիր (նկատի ունի Նեթանյահուին ցուցաբերված աջակցությունը կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ)։ Ես փրկում եմ քո հետույքը։ Հիմա բոլորը քեզ ատում են։ Բոլորը ատում են Իսրայելին դրա համար»։Մեկ այլ աղբյուրը պատմել է, որ Թրամփը մի պահ բղավել է Նեթանյահուի վրա. «Ի՞նչ ես դու անում, գրողը տանի»։ԱՄՆ պաշտոնյան ասել է` Թրամփը գիտեր, որ «Հզբոլլահը» կրակում է Իսրայելի վրա, և որ Իսրայելը պետք է պաշտպանվի, բայց վերջին օրերին սկսել է կարծել, որ Նեթանյահուն անհամաչափ է սրում իրավիճակը։
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:0:1333:1000_1920x0_80_0_0_290c22573f922743d278f9128c8a521f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու
ամն, իսրայել, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու
Թրամփը հեռախոսով բղավել է Նեթանյահուի վրա. ԶԼՄ–ն ներկայացրել է զրույցի մանրամասները
ԱՄՆ առաջնորդը կշտամբել է Բենիամին Նեթանյահուին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա և նրան «խելագար» անվանել Լիբանանում լարվածության սրման պատճառով։ Այս մասին հայտնում է «Axios»-ը` ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Երեկ
Իրանը սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով։
«Axios»-ի 2 աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդը կշտամբել է Բենիամին Նեթանյահուին և ասել, որ նա անշնորհակալ է։ Թրամփը նաև արգելակել է Բեյրութին հարվածելու ծրագիրը։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ Լիբանանի մայրաքաղաքը ռմբակոծելու սպառնալիքները կատարելը Իսրայելին է՛լ կմեկուսացնի ամբողջ աշխարհից։
Ամփոփելով Թրամփի և Նեթանյահուի զրույցը՝ ամերիկացի պաշտոնյան մեջբերել է հետևյալ արտահայտությունը. «Դուք կատարյալ խելագար եք։ Եթե ես չլինեի, դու բանտում կլինեիր (նկատի ունի Նեթանյահուին ցուցաբերված աջակցությունը կոռուպցիայի գործով դատավարության ժամանակ)։ Ես փրկում եմ քո հետույքը։ Հիմա բոլորը քեզ ատում են։ Բոլորը ատում են Իսրայելին դրա համար»։
Մեկ այլ աղբյուրը պատմել է, որ Թրամփը մի պահ բղավել է Նեթանյահուի վրա. «Ի՞նչ ես դու անում, գրողը տանի»։
ԱՄՆ պաշտոնյան ասել է` Թրամփը գիտեր, որ «Հզբոլլահը» կրակում է Իսրայելի վրա, և որ Իսրայելը պետք է պաշտպանվի, բայց վերջին օրերին սկսել է կարծել, որ Նեթանյահուն անհամաչափ է սրում իրավիճակը։