https://arm.sputniknews.ru/20260602/trampy-hajtararel-e-vor-amn-i-ev-irani-mijev-banakcutjunnern-anyndhat-sharunakvum-en-102931467.html
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն անընդհատ շարունակվում են
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն անընդհատ շարունակվում են
Sputnik Արմենիա
Այն լուրերը, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացը դադարեցվել է, Թրամփն անվանել է ոչ արժանահավատ։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T21:32+0400
2026-06-02T21:32+0400
2026-06-02T21:32+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_0:160:3072:1888_1920x0_80_0_0_174a241e21ac0723259bb06b3780dedc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են անդադար, դրանք ընթացել են բոլոր վերջին օրերին, այդ թվում՝ երեքշաբթի օրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Սպիտակ տան ղեկավարը սուտ է անվանել Թեհրանի հետ բանակցությունների դադարեցման մասին լուրերը։«Կեղծ լրատվական հաղորդումներն այն մասին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունն ու ԱՄՆ-ն մի քանի օր առաջ դադարեցրել են բանակցությունները, սխալ են և ոչ արժանահավատ»,-գրել է նա։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ըստ առկա տվյալների՝ հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են հրադադարի մասին։ Հաջորդել են բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Իսլամաբադում, բայց դրանք ավարտվել են անարդյունք։ Ընդ որում, ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451204_171:0:2902:2048_1920x0_80_0_0_9b91ff07e53febc4e04d2aeb8334717d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն անընդհատ շարունակվում են
Այն լուրերը, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացը դադարեցվել է, Թրամփն անվանել է ոչ արժանահավատ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են անդադար, դրանք ընթացել են բոլոր վերջին օրերին, այդ թվում՝ երեքշաբթի օրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր միջև բանակցությունները շարունակվում են անընդհատ, այդ թվում՝ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, մեկ օր առաջ և այսօր»,-գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Սպիտակ տան ղեկավարը սուտ է անվանել Թեհրանի հետ բանակցությունների դադարեցման մասին լուրերը։
«Կեղծ լրատվական հաղորդումներն այն մասին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունն ու ԱՄՆ-ն մի քանի օր առաջ դադարեցրել են բանակցությունները, սխալ են և ոչ արժանահավատ»,-գրել է նա։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են
հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ըստ առկա տվյալների՝ հարձակումների զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են
հրադադարի մասին։ Հաջորդել են բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Իսլամաբադում, բայց դրանք
ավարտվել են անարդյունք։ Ընդ որում, ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: