https://arm.sputniknews.ru/20260602/samvel-karapetjani-andznagiry-veradardzvec-na-kmasnakci-yntrutjunnerin-102923819.html
Սամվել Կարապետյանի անձնագիրը վերադարձվեց. նա կմասնակցի ընտրություններին
Սամվել Կարապետյանի անձնագիրը վերադարձվեց. նա կմասնակցի ընտրություններին
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T19:00+0400
2026-06-02T19:00+0400
2026-06-02T20:01+0400
սամվել կարապետյան
անձնագիր
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102904391_0:0:1280:720_1920x0_80_0_0_768b15ccc517fb2b5d163a9bc22d47a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերադարձրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը։ Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։Կարապետյանը կկարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։Նրա անձնագիրը առգրավվել էր կալանավորման ժամանակ։ Ներկայումս քաղաքական գործիչը գտնվում է տնային կալանքի տակ։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102904391_160:0:1120:720_1920x0_80_0_0_541aa51be97334801380c0cc5cf4c63c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, անձնագիր, դատ
սամվել կարապետյան, անձնագիր, դատ
Սամվել Կարապետյանի անձնագիրը վերադարձվեց. նա կմասնակցի ընտրություններին
19:00 02.06.2026 (Թարմացված է: 20:01 02.06.2026) Հակակոռուպցիոն կոմիտեում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերադարձրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
Կարապետյանը կկարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Նրա անձնագիրը առգրավվել էր կալանավորման ժամանակ։ Ներկայումս քաղաքական գործիչը գտնվում է տնային կալանքի տակ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։