00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ պաշտոնյաների սմարթֆոնները վարակել են լրտեսական վիրուսներով. ԱԴԾ

Բաժանորդագրվել
Տեղեկությունները հայթայթել են վնասակար ծրագրերի միջոցով՝ օգտագործելով խոշոր միջազգային ՏՏ կորպորացիաների հնարավորությունները։
Օտարերկրյա հատուկ ծառայությունները սմարթֆոնների միջոցով լրտեսել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է հեռախոսազրույցների գաղտնալսումները։
Գերատեսչության տվյալներով՝ խոսքը մի քանի պետությունների մասնակցությամբ բազմամակարդակ գործողության մասին է։
Տեղեկությունը հավաքելու նպատակը եղել է ՌԴ պաշտոնյաների շփումները, նրանց ծրագրերը և հասարակական տրամադրությունները բացահայտելը: Այդ նպատակով կիրառվել են նամակագրությանը գաղտնի հասանելիություն ստանալու գործիքներ, հեռախոսազանգերի գաղտնալսում, աշխարհագրական դիրքի տեղորոշում, կոնտակտների մասին տվյալների հավաքագրում, ինչպես նաև բջջային սարքերի միջոցով ձայնա- և տեսահսկում։
ԱԴԾ–ն կանխել է Տուապսեում ահաբեկչության նախապատրաստումը. ձերբակալվել է երկու մարդ
«Ակնհայտ է, որ արևմտյան հատուկ ծառայությունները կարծում էին, որ իրենց համար ավելի հեշտ և էժան կլինի զանգվածաբար կոտրել բջջային հեռախոսները, քան պետական ​​գաղտնիքի տիրապետող անձանց շրջանակում թանկարժեք տեղեկատուներ հավաքագրելը»,– նշել է գերատեսչության աշխատակիցը։
Բացի այդ գերատեսչությունը հայտարարել է, որ հավաքված տեղեկությունները հետագայում կարող են օգտագործվել առանձին անհատների վրա ճնշում գործադրելու համար. թիրախավորված անձինք հաճախ են հայտնվում արևմտյան երկրների պատժամիջոցների ցուցակներում։
Գերատեսչության տվյալներով՝ տեղեկությունների փոխանցումը իրականացվել է խոշոր միջազգային ՏՏ ընկերությունների ենթակառուցվածքների օգտագործմամբ։ ԱԴԾ-ի հրապարակած կադրերում երևում են ամերիկյան «Fastly» և «Cloudflare» ընկերությունները, որոնք ամպային և ինտերնետային ռեսուրսների աշխատանք ապահովող ծառայություններ են մատուցում։
Հետաքննությունը շարունակվում է։ Իրավապահները պարզում են ենթադրյալ կատարողներին, օգտագործված ենթակառուցվածքները, տվյալների փոխանցման ուղիները, տուժածների շրջանակն ու հավաքված հնարավոր կոմպրոմատի ծավալը։
ԱԴԾ-ն ընդգծել է, որ տեղի ունեցածը վկայում է տեղեկատվական անվտանգության աճող կարևորության ու բջջային կապն օգտագործելիս գաղտնիության միջոցների պահպանման անհրաժեշտության մասին։
ՌԴ ԱԴԾ–ն Կրասնոարմեյսկի մերձակայքում օտարերկրյա սպառազինությամբ թաքստոց է հայտնաբերել
Լրահոս
0