https://arm.sputniknews.ru/20260602/kievy-gitakcvats-e-ahabekchutjun-irakanacnum-erekhaneri-nkatmamb-peskvov-102897031.html
Կիևը գիտակցված է ահաբեկչություն իրականացնում երեխաների նկատմամբ. Պեսկով
Կիևը գիտակցված է ահաբեկչություն իրականացնում երեխաների նկատմամբ. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նել է, որ հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, դրա համար Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված... 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T14:43+0400
2026-06-02T14:43+0400
2026-06-02T15:45+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
կիև
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
դմիտրի պեսկով
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_0:124:3047:1838_1920x0_80_0_0_ae62e1b0c63877654699deaa44d2cf21.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եթե Կիևը գիտակցված գնում է երեխաների դեմ անմարդկային ահաբեկչական գործողությունների իրականացման, դա հակամարտության բոլորովին այլ հարացույց է նշանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկին հասցված հարվածի մասին։Պեսկովը նշել է, որ Կիևի ռեժիմը միտումնավոր է ոչնչացրել Ստարոբելսկի քոլեջը, դա արդեն հաստատված է։Նա ընդգծել է, որ Ստարոբելսկի քոլեջը երբեք ռազմական օբյեկտ չի եղել, և Կիևի ռեժիմը լավ գիտեր այդ մասին։«Ոչնչացնում էր քոլեջը` դա իմանալով, լրիվ միտումնավոր։ Այդ մասին են խոսում անօդաչու թռչող սարքերի կազմը, տեխնիկական բնութագրերը և օգտագործված կապի միջոցները։ Այս ամենն արդեն պարզվել է, և դրա մասին խոսվել է հրապարակայնորեն», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Նա փաստել է, որ Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում Կիևում և այլ քաղաքներում գտնվող Կիևի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքներին։Պեսկովի խոսքով՝ Մոսկվան կհասնի հատուկ ռազմական գործողության նպատակներին և պատրաստ է դրանց հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար։Նա հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, դրա համար Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները։Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, եթե Կիևը շարունակի հրաժարվել իրական բանակցություններից և խաղաղ կարգավորման համար լուրջ որոշումներից։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86393739_286:0:3017:2048_1920x0_80_0_0_795fc527743fdf22667e504e8297649d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիև, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, դմիտրի պեսկով, երեխա
կիև, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, դմիտրի պեսկով, երեխա
Կիևը գիտակցված է ահաբեկչություն իրականացնում երեխաների նկատմամբ. Պեսկով
14:43 02.06.2026 (Թարմացված է: 15:45 02.06.2026) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նել է, որ հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, դրա համար Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եթե Կիևը գիտակցված գնում է երեխաների դեմ անմարդկային ահաբեկչական գործողությունների իրականացման, դա հակամարտության բոլորովին այլ հարացույց է նշանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկին հասցված հարվածի մասին։
«Եթե Կիևի ռեժիմը միտումնավոր նման անմարդկային, մարդկության սահմաններից դուրս գտնվող ահաբեկչական գործողություններ է իրականացնում խաղաղ բնակիչների, երեխաների նկատմամբ, սա բոլորովին այլ պարադիգմ է», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Կիևի ռեժիմը միտումնավոր է ոչնչացրել Ստարոբելսկի քոլեջը, դա արդեն հաստատված է։
Նա ընդգծել է, որ Ստարոբելսկի քոլեջը երբեք ռազմական օբյեկտ չի եղել, և Կիևի ռեժիմը լավ գիտեր այդ մասին։
«Ոչնչացնում էր քոլեջը` դա իմանալով, լրիվ միտումնավոր։ Այդ մասին են խոսում անօդաչու թռչող սարքերի կազմը, տեխնիկական բնութագրերը և օգտագործված կապի միջոցները։ Այս ամենն արդեն պարզվել է, և դրա մասին խոսվել է հրապարակայնորեն», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա փաստել է, որ Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում Կիևում և այլ քաղաքներում գտնվող Կիևի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքներին։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան կհասնի հատուկ ռազմական գործողության նպատակներին և պատրաստ է դրանց հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար։
«Մենք միշտ ասել ենք, որ անկախ ամեն ինչից, մեզ համար նախընտրելի է մեր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով։ Ուստի, այո՛, մենք կհասնենք մեր նպատակներին, և մենք պատրաստ ենք նրան, որպեսզի դրան հասցնենք խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների ճանապարհով», – ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, դրա համար Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, եթե Կիևը շարունակի հրաժարվել իրական բանակցություններից և խաղաղ կարգավորման համար լուրջ որոշումներից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։