00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրավական գնահատական է պետք. «Ուժեղ Հայաստանը»` իր աջակիցների վրա հարձակման մասին

© Sputnik«Ուժեղ Հայաստան»
«Ուժեղ Հայաստան» - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Կուսակցությունից պնդում են` Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պահանջում է իրավական գնահատական տալ Մասիս համայնքում իրենց աջակիցների վրա հարձակմանը։ Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Ինչպես հայտնել ենք, այսօր` հունիսի 2–ին, սոցցանցերում տեսանյութեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ հարձակվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են հարվածում 3-րդ համարի շապիկով անձանց, այդ թվում` կանանց (հրել են նաև հղի կնոջ)։ Ըստ շրջանառվող լուրերի` հարվածողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ կամ աջակիցներ են, ինչպես նաև Մասիսի շրջանի ԵԿՄ անդամներ։
«Փաշինյանի հեռացող իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է։ Այն տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։ Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին»,– գրել է Ղահրամանյանը։
Կուսակցության խոսնակը Մասիսում երիտասարդների վրա հարձակվողներին անվանել է խուլիգաններ ու ընդգծել` նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Ղահրամանյանը շեշտել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է, ու իրենք հետապնդումներից չեն վախենում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0