Ի՞նչ կլինի, եթե իրեն ձերբակալեն․ Ամենայն հայոց կաթողիկոսի պատասխանը
17:29 02.06.2026 (Թարմացված է: 18:20 02.06.2026)
© Shoghkakat TV
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը հայտարարեց, որ հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը հեշտ գործ չէ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եթե ինչ-որ պահի իշխանությունները որոշեն ևս մեկ քայլ անել ու ձերբակալել վեհափառին, ապա եկեղեցին հնարավոր բոլոր միջոցները կկիրառի օրենքով արդարության հասնելու համար։ Մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց մեր դիրքորոշումը չի փոխվելու, մենք հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին` հավատարիմ եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,- ասաց վեհափառ հայրապետը։
Շեշտեց՝ եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել և որևէ կառույցի ու իշխանության թույլ չտալ միջամտել իր կյանքին կամ փորձել եկեղեցին ենթարկեցնել իշխանության կամքին։
Ինչ վերաբերում է իրեն գահընկեց անելու վերաբերյալ հայտարարություններին, կաթողիկոսը նշեց՝ հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը հեշտ գործ չէ։
«Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։ Եթե հարցեր կան ընդդեմ հայոց հայրապետի կամ որևէ հոգևորականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են որոշումներ»,- ասաց վեհափառը։
Ինչ վերաբերում է իր՝ կուսակրոնության ուխտը խախտելու կամ զավակ ունենալու իշխանական մեղադրանքներին, կաթողիկոսը շեշտեց՝ հոգևորականին վերագրվող ցանկացած հանցանք կամ զանցանք քննարկվում է հատուկ եկեղեցական ատյանում, և միայն այնտեղ է որոշում կայացվում։
«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյանների, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում, համապատասխան որոշում կայացվում։ Սա է սկզբունքը։ Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները պետք է առանձին մեղադրանքների անդրադարձ կատարեն, պատասխան հնչեցնեն։ Մեկ ատյան կա՝ եկեղեցական ատյանը, որտեղ նա բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն արդար, թե զրպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ»,- նշեց վեհափառ հայրապետը։
«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյանների, և այնտեղ այդ հարցը քննության է առնվում, համապատասխան որոշում կայացվում։ Սա է սկզբունքը։ Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները պետք է առանձին մեղադրանքների անդրադարձ կատարեն, պատասխան հնչեցնեն։ Մեկ ատյան կա՝ եկեղեցական ատյանը, որտեղ նա բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն արդար, թե զրպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ»,- նշեց վեհափառ հայրապետը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից: