00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի նախկին վարչապետը զգուշացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու ծանր հետևանքների մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Բագրատյանը հայտարարել է, որ առաջին հերթին կտուժի հայկական տնտեսությունը, քանի որ Եվրասիական միության երկրներից ներմուծման ծավալը զգալիորեն գերազանցում է արտահանմանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի հնարավոր դուրս գալը կարող է երկրի տնտեսության համար զգալիորեն ավելի լուրջ հետևանքների հանգեցնել, քան նախկինում հնչեցված գնահատականները: Լազարյան ակումբի «Ռուսաստան և Հայաստան. միասին, թե առանձին» թեմայով արտակարգ նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ միավորումից Հայաստանի դուրս գալու դեպքում երկիրը կարող է կորցնել համախառն ներքին արդյունքի մոտ 14 %-ը: Սակայն, ըստ Բագրատյանի, այդ գնահատականն արտացոլում է միայն ուղղակի տնտեսական վնասները։
«Ռուսաստանի նախագահի հնչեցրած թիվը միայն ուղղակի կորուստներն են։ Կան նաև անուղղակի հետևանքներ։ Մեր կողմից ավտոռեգրեսիայի մեթոդով կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ իրական կորուստները կարող են կազմել հայկական տնտեսության առնվազն մեկ երրորդը, եթե Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս պետությունները Հայաստանի հետ անցնեն միջազգային գներով առևտրի», - նշել է նա։
Նախկին վարչապետի գնահատմամբ՝ ամենազգայուն գործոնը լինելու է Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքը։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրներից ներմուծման ծավալն էապես գերազանցում է արտահանմանը, ինչը հայկական տնտեսությունը հատկապես խոցելի է դարձնում գործող առևտրային պայմանների փոփոխության նկատմամբ:
Բագրատյանը նաև մատնանշել է էներգետիկ ոլորտի հնարավոր ռիսկերը։ Նրա կարծիքով, եվրոպական կառույցների հետ համագործակցության խորացման դեպքում Երևանը կարող է բախվել ռուսական գազի նկատմամբ ոչ միայն շուկայական գնագոյացման անցնելու, այլև հեռանկարում դրա օգտագործումից կախվածությունը նվազեցնելու պահանջների հետ:
Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը ներկայում չունի էներգամատակարարման գործող աղբյուրների լիարժեք այլընտրանքներ։ Բագրատյանի խոսքով՝ այլ երկրներից գազի մատակարարումները սահմանափակված են ինչպես հասանելի ծավալներով, այնպես էլ առկա ենթակառուցվածքներով։ Մասնավորապես, Ադրբեջանը Հայաստան արտահանելու համար ազատ ծավալներ չունի, իսկ Իրանից մատակարարումների ընդլայնումը կպահանջի նոր գազատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում և զգալի ֆինանսական ներդրումներ:
Կառավարության նախկին ղեկավարն առանձին ուշադրություն է դարձրել էներգետիկ անվտանգության հարցերին։ Նրա գնահատմամբ, ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության գործող մեխանիզմներից հրաժարվելը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագների նկատելի աճի և ուժեղացնել ծանրաբեռնվածությունը ազգային տնտեսության վրա:
«Այս ամենը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար», - ընդգծել է Բագրատյանը:
Բացի այդ, նա նշել է, որ գործող ինտեգրացիոն ձևաչափերի հնարավոր վերանայումը շոշափում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ասպեկտները, ինչպես նաև ուղղակիորեն կապված է ազգային անվտանգության հարցերի հետ:
Նախկին վարչապետի խոսքով՝ երկրի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության կողմնակիցները դեռևս չեն ներկայացրել համոզիչ հայեցակարգ, որը կարող է փոխարինել գոյություն ունեցող անվտանգության համակարգը:
«Որպես այլընտրանք հաճախ նշում են Եվրոպան։ Սակայն Եվրամիությունը չունի հավաքական անվտանգության սեփական լիարժեք համակարգ։ Հետևաբար հարց է առաջանում, թե հատկապես ինչ մեխանիզմներ կկարողանան ապահովել Հայաստանի անվտանգությունը նոր պայմաններում»,- հայտարարել է նա։
Բագրատյանն ընդգծել է, որ երկրի արտաքին քաղաքական ուղեգծին և միջազգային պարտավորություններին վերաբերող որոշումները պետք է կայացվեն տնտեսական, էներգետիկ և ռազմաքաղաքական հետևանքների համակողմանի վերլուծության հիման վրա:
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում այդ միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, խոսվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ օր առաջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 %-ը:
Կրեմլում հստակեցրել են, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն միության անդամակցության ընթացքում կրկնապատկվել է։ Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ, ներմուծումը ԵԱՏՄ երկրներից՝ 4,5 անգամ։ Անցած տարվա արդյունքներով միության երկրներին, առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանին, բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման մատակարարումների 38,5%-ը կամ հանրապետության համախառն արտաքին առևտրի 37,5%-ը։
Լրահոս
0