00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

FIE–ն մեծահասակների մրցումներում հանել է ՌԴ սուսերամարտիկների սահմանափակումները

© Sputnik / Asatur YesayantsՍուսերամարտ
Սուսերամարտ - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Սկսած 2026 թվականի Հոնկոնգում կայանալիք աշխարհի առաջնությունից՝ ռուսաստանցի մարզիկները կկարողանան մրցումներին հանդես գալ ազգային խորհրդանիշներով:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) թույլ է տվել, որ ՌԴ մարզիկները մեծահասակների մրցումներին մասնակցեն ազգային խորհրդանիշներով և օրհներգով: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում։
ՌԴ ներկայացուցիչները կկարողանան խորհրդանիշներով հանդես գալ Հոնկոնգում կայանալիք աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա հուլիսի 22-30-ը:
«Սկսած Հոնկոնգում (Չինաստան) կայանալիք սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունից` բոլոր սահմանափակող միջոցները կհանվեն, և մարզիկները, ինչպես նաև բելառուսական կամ ռուսական անձնագրեր ունեցող պաշտոնատար անձինք իրավունք կստանան մասնակցելու FIE-ի հովանու ներքո անցկացվող բոլոր անհատական ու թիմային մրցաշարերին՝ իրենց ազգային հապավումներով, ազգային դրոշներով համազգեստով և ազգային օրհներգերով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ միջազգային մրցումներում ռուսաստանցի մարզիկներին ազգային խորհրդանիշներով մասնակցելու իրավունքը վերադարձրել էին Մարմնամարզության Եվրոպական միության գործադիր կոմիտեն, Ըմբշամարտի միացյալ աշխարհի բյուրոն և ձյուդոյի, սամբոյի, թաեքվոնդոյի, քիքբոքսինգի, մուայ թայի, բռնցքամարտի, լողի և խառը մարտարվեստի միջազգային ֆեդերացիաները։
Բացի այդ, ռուսաստանցի պատանիները կարող են առանց սահմանափակումների հանդես գալ ծանրամարտի, սուսերամարտի, քյորլինգի, վոլեյբոլի, եռամարտի և հնգամարտի մրցումներում։
Ռուսաստանի սինքրոն լողի հավաքականը ոսկե մեդալով է ավարտել աշխարհի գավաթի փուլը
Լրահոս
0