https://arm.sputniknews.ru/20260602/emin-hajastani-andamakcutjuny-tesaneli-apagajum-qich-havanakan-e-evrapatgamavvor-102888553.html
ԵՄ–ին Հայաստանի անդամակցությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է. եվրապատգամավոր
ԵՄ–ին Հայաստանի անդամակցությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է. եվրապատգամավոր
Sputnik Արմենիա
Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն առաջնահերթության կարգով զբաղվում է Բալկանյան թեկնածու երկրների հարցերով, ինչպես նաև միությունում Ուկրաինայի և Մոլդովայի ուղու... 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T11:21+0400
2026-06-02T11:21+0400
2026-06-02T11:22+0400
եվրամիություն
հայաստան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102885600_0:0:1500:844_1920x0_80_0_0_efa184233145743b42a6d24649af5390.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) քիչ հավանական է։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ն կենտրոնացած է Արևմտյան Բալկանների թեկնածու երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հեռանկարների հետ կապված հարցերի վրա։Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, այս փուլում ավելի իրատեսական է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Խոսքը երկրի տնտեսական զարգացմանը աջակցելու, բնակչության կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու մասին է։Կարտհայզերը հավելել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել ԵՄ-ի համար և որպես արտաքին քաղաքականության գործընկեր, մասնավորապես՝ Իրանի հետ երկարատև հարաբերությունների շնորհիվ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102885600_285:0:1410:844_1920x0_80_0_0_00456f68bf0f0fd8a20f0e4ff37e0db7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, պատգամավոր
եվրամիություն, հայաստան, պատգամավոր
ԵՄ–ին Հայաստանի անդամակցությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է. եվրապատգամավոր
11:21 02.06.2026 (Թարմացված է: 11:22 02.06.2026) Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն առաջնահերթության կարգով զբաղվում է Բալկանյան թեկնածու երկրների հարցերով, ինչպես նաև միությունում Ուկրաինայի և Մոլդովայի ուղու չլուծված հարցերով։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) քիչ հավանական է։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
«Թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը նախկինի պես ավելի շատ տեսական բնույթ է կրում։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները հարևաններից գոնե մեկի հետ, նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում», – ասել է նա։
Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ն կենտրոնացած է Արևմտյան Բալկանների թեկնածու երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հեռանկարների հետ կապված հարցերի վրա։
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, այս փուլում ավելի իրատեսական է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Խոսքը երկրի տնտեսական զարգացմանը աջակցելու, բնակչության կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու մասին է։
Կարտհայզերը հավելել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել ԵՄ-ի համար և որպես արտաքին քաղաքականության գործընկեր, մասնավորապես՝ Իրանի հետ երկարատև հարաբերությունների շնորհիվ։