00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եկեղեցուն սկսել են հարկել նաև մոմերի արտադրության հումքի համար

© Sputnik / Asatur Yesayants Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին
Բաժանորդագրվել
Կաթողիկոսի խոսքով՝ իրենք արդեն գրություն են ստացել, որտեղ ոչ միայն գույքահարկն է նշված, այլև դրա դիմաց տույժեր ու տուգանքներ են հաշվարկված։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցուն սկսել են հարկել նաև մոմերի արտադրության հումքի համար։ Մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Որքան տեղյակ եմ՝ փոփոխություն է արվել օրենսդրության մեջ, և մոմերի պատրաստման նյութն այլևս չի դիտվում որպես ծիսական առարկա և ենթակա է հարկման»,- ասաց կաթողիկոսը։
Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին՝ «եկեղեցին հարկային դաշտ բերելու վերաբերյալ», կաթողիկոսը նշեց՝ եկեղեցին հարկատու է, սակայն որոշ բացառություններ են եղել, այդ թվում՝ գույքահարկի հարցում։
«Գույքահարկի վերաբերյալ առանձին հանձնաժողով ստեղծվեց, որ քննության առնեն, թե որ գույքերի նկատմամբ պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց, և այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացվում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլև տույժերն ու տուգանքները»,- նշեց Վեհափառը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ նման մի գրություն ստացել են Վաղարշապատ համայնքից։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0