https://arm.sputniknews.ru/20260602/dzerbakalutjunner-kvotajqum-hh-hakakvorupcivon-kvomiten-nvor-dzajnagrutjun-e-hraparakel-102888864.html
Ձերբակալություններ Կոտայքում. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել
Ձերբակալություններ Կոտայքում. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում կրկին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T11:26+0400
2026-06-02T11:26+0400
2026-06-02T11:26+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102343221_0:133:2560:1573_1920x0_80_0_0_1a072906cccfc7ace1ae0741d981afdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք է բաժանել։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։Հիշեցնենք` նախընտրական շրջանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102343221_143:0:2418:1706_1920x0_80_0_0_80a768966758fd9eef95e517b24aa1cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, «ուժեղ հայաստան» կուսակցություն
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Ձերբակալություններ Կոտայքում. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել
Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում կրկին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք է բաժանել։ Նախաքննական մարմինը նոր
ձայնագրություն է հրապարակել։
«Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հիշեցնենք` նախընտրական շրջանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ
այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։