00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

British Petroleum-ը հրաժարվել է Ադրբեջանից դուրս եկող նավթամուղների օպերատորի գործառույթից

© AP Photo / TefkenԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Ռուս փորձագետի կարծիքով՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանը նվազեցնում է նավթի արդյունահանման ծավալները. 10 տարվա ընթացքում ծավալները նվազել են միջինում տարեկան 3,6% -ով։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. British Petroleum անդրազգային նավթագազային կորպորացիան Ադրբեջանին է փոխանցում երկու ռազմավարական նավթամուղների օպերատորի գործառույթները:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գծով BP-ի տարածաշրջանային նախագահ Ջո Քրիստոֆոլին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառավարումը հուլիսի 1-ից կանցնի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին:
Իսկ BP-ի արդյունահանման և գործառնությունների գծով փոխնախագահ Գորդոն Բիրելը հայտարարել է, որ Բաքու-Սուպսա նավթամուղի օպերատորությունը հունիսի 8-ին կփոխանցվի Ադրբեջանի և Վրաստանի կառավարություններին (ակտիվները կվերադարձվեն ազգային հատվածների սեփականատերերին):
Հաղորդվում է նաև, որ «գործառույթների փոխանցման ընթացակարգն առաջ է գնում խիստ ըստ գրաֆիկի»։
Խնդիրն այն է, որ Ադրբեջանը նվազեցնում է նավթի արդյունահանման ծավալները՝ 10 տարում տարեկան միջինում 3,6%-ով: Sputnik Ближнее зарубежье-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Ֆինանսական համալսարանի և Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը:
«Սրանք զգալի թվեր են, այնպես որ այնքան էլ կարևոր չէ, թե ով է հիմա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա խողովակաշարերի օպերատորը»,-հավելել է նա:
Համապատասխանաբար, Յուշկովի գնահատմամբ, Ադրբեջանում արդյունահանման անկման պատճառով հիմնական նավթամուղները թերբեռնված են, իսկ դրանք բեռնելու համար ներդրումներ են անհրաժեշտ։ Չէ՞ որ որքան քիչ նավթ է անցնում, այնքան ավելի թանկ է նստում յուրաքանչյուր տոննա նավթի մղումը, հետևաբար սակագինն ու ինքնարժեքը կաճեն:
Այնպես որ, BP-ի դերը նվազում է, թեև այն կմնա բաժնետերերի կազմում:
Լրահոս
0