00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

3 օր է` խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների բնակարանները. փաստաբան

© Sputnik / Aram NersesyanՌոման Երիցյան
Ռոման Երիցյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշել է, որ խուզարկությունները պայմանավորված են դիմակավորված անձանց մասնակցությամբ հայտնի տեսանյութի հետ։ Արցախցի ընտանիքն ահաբեկված է և հայտնվել է մեկուսացման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արդեն 3 օր է` ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների վարձակալած բնակարաններում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Քննչական գործողությունները պայմանավորվում են դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի հետ։ Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց, և այդ ամենը` 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։
«Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել»,– հավելել է փաստաբանը։
Նրա խոսքով` առավել ուշագրավն այն է, որ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
«Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից, և բացի այդ, նա արդեն երեք տարուց ավել է` բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,– եզրափակել է Երիցյանը։
Իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում 5 դիմակավորված անձինք Արցախի բարբառով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք փախած լակոտներ են, ինքը բոլորին հայտնաբերելու է։
ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 1-ին հայտնեց, որ բացահայտվել է Փաշինյանի սպանության նախապատրաստությունը պլանավորած անձի ինքնությունը։ Ավելի ուշ դատախազությունը տեղեկացրեց, որ դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում։
Լրահոս
0