00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատախազությունը պահանջում է կալանավորել աղմկահարույց տեսանյութի դիմակավորված անձանցից 1-ին

© Sputnik / Aram NersesyanТабличка у входа в здание Генпрокуратуры Армении
Табличка у входа в здание Генпрокуратуры Армении - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ դատախազությունը պնդում է, որ տվյալ անձը գտնվում է Ռուսաստանում և, հետևաբար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Սպանության սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությունը պլանավորած անձի ինքնությունը։ Իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։
Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ.Մ.–ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստում) և 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց հետ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մայիսի 30–ին:
«Հունիսի 1–ին միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ.Մ.–ի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով, որ Մ.Մ.–ն 2024 թ. բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և, ըստ նախնական տվյալների, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ Մ.Մ.–ի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:
Լրահոս
0