https://arm.sputniknews.ru/20260601/zelensku-elujty-khtan-er-qvocharjann-asel-e-te-inchn-e-drdel-rdin-kvosht-mijvocner-dzernarkel-102858863.html
Զելենսկու ելույթը խթան էր. Քոչարյանն ասել է, թե ինչն է դրդել ՌԴ–ին կոշտ միջոցներ ձեռնարկել
Զելենսկու ելույթը խթան էր. Քոչարյանն ասել է, թե ինչն է դրդել ՌԴ–ին կոշտ միջոցներ ձեռնարկել
Sputnik Արմենիա
Տարածաշրջանում այսօր «աշխարհաքաղաքական կենտրոնների միջև պայքար է գնում ազդեցության համար». եվրոպացիներն ու ամերիկացիներն «անում են ամեն բան՝ Ռուսաստանին դուրս... 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T13:34+0400
2026-06-01T13:34+0400
2026-06-01T18:08+0400
վլադիմիր զելենսկի
երևան
ռոբերտ քոչարյան
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85848372_0:0:1600:901_1920x0_80_0_0_f1b0b779095e94b1169714768255515a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունը խթան էր, որը Ռուսաստանին դրդեց որոշակի գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ։ Այդ մասին նա հայտարարել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հայկական ապրանքների վրա Մոսկվայի կողմից կիրառված սահմանափակումների մասին հարցին։Լրագրողը նշել է, որ վերջին օրերին բազմաթիվ լուրեր են հայտնվում Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման արգելքի մասին, ընդ որում՝ նման միջոցառումները կիրառվում են ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։ Այս առումով Քոչարյանից հետաքրքրվել են, թե ինչպես է հայ հասարակությունն ընկալում այդ սահմանափակումները, և արդյոք մարդիկ հասկանում են տեղի ունեցողի պատճառները։Քոչարյանի խոսքով` Ռուսաստանը երկար և համբերատար փորձել է Հայաստանի իշխանություններին հասկացնել, որ հանրապետության մերձեցումը Եվրամիության հետ կարող է որոշակի հետևանքների հանգեցնել։ Ավելին, Մոսկվան ուղիղ ակնարկել է հնարավոր ռիսկերի մասին։ Սակայն, ինչպես նշել է քաղաքական գործիչը, Ռուսաստանի համբերությունն ի վերջո սպառվել է։Նրա գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները թերագնահատել են իրավիճակը՝ կարծելով, որ տեղի ունեցածը բացասական արձագանք չի առաջացնի Ռուսաստանում, և որ Մոսկվան անտարբեր կմնա այդ իրադարձությունների նկատմամբ։Քոչարյանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում այսօր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև պայքար է գնում ազդեցության համար։ Նրա խոսքով` եվրոպական և ամերիկյան ուժերը «անում են հնարավոր ամեն բան Ռուսաստանին դուրս մղելու համար», իսկ Հայաստանն անձամբ է ներքաշվել այս գործընթացի մեջ։Ավելի վաղ՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ, Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչուները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ 2026 թվականին Մոսկվայում նախատեսված շքերթն անցկացվելու է առանց ծանր ռազմական տեխնիկայի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85848372_92:0:1513:1066_1920x0_80_0_0_65428fb0336d5505c606a0db5b6be5ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, երևան, ռոբերտ քոչարյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
վլադիմիր զելենսկի, երևան, ռոբերտ քոչարյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Զելենսկու ելույթը խթան էր. Քոչարյանն ասել է, թե ինչն է դրդել ՌԴ–ին կոշտ միջոցներ ձեռնարկել
13:34 01.06.2026 (Թարմացված է: 18:08 01.06.2026) Տարածաշրջանում այսօր «աշխարհաքաղաքական կենտրոնների միջև պայքար է գնում ազդեցության համար». եվրոպացիներն ու ամերիկացիներն «անում են ամեն բան՝ Ռուսաստանին դուրս մղելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունը խթան էր, որը Ռուսաստանին դրդեց որոշակի գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ։ Այդ մասին նա հայտարարել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հայկական ապրանքների վրա Մոսկվայի կողմից կիրառված սահմանափակումների մասին հարցին։
Լրագրողը նշել է, որ վերջին օրերին բազմաթիվ լուրեր են հայտնվում Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման արգելքի մասին, ընդ որում՝ նման միջոցառումները կիրառվում են ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։ Այս առումով Քոչարյանից հետաքրքրվել են, թե ինչպես է հայ հասարակությունն ընկալում այդ սահմանափակումները, և արդյոք մարդիկ հասկանում են տեղի ունեցողի պատճառները։
Քոչարյանի խոսքով` Ռուսաստանը երկար և համբերատար փորձել է Հայաստանի իշխանություններին հասկացնել, որ հանրապետության մերձեցումը Եվրամիության հետ կարող է որոշակի հետևանքների հանգեցնել։ Ավելին, Մոսկվան ուղիղ ակնարկել է հնարավոր ռիսկերի մասին։ Սակայն, ինչպես նշել է քաղաքական գործիչը, Ռուսաստանի համբերությունն ի վերջո սպառվել է։
«Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև մայիսի սկզբին այստեղ մեծ միջոցառում տեղի ունեցավ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովին մասնակցում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, և Ռուսաստանի հասցեին բավական ագրեսիվ հայտարարություններ արվեցին։ Կարծում եմ՝ սա է խթան հանդիսացել, որը Ռուսաստանին դրդել է որոշակի գործողություններ ձեռնարկել», – ասել է Քոչարյանը։
Նրա գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները թերագնահատել են իրավիճակը՝ կարծելով, որ տեղի ունեցածը բացասական արձագանք չի առաջացնի Ռուսաստանում, և որ Մոսկվան անտարբեր կմնա այդ իրադարձությունների նկատմամբ։
Քոչարյանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում այսօր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև պայքար է գնում ազդեցության համար։ Նրա խոսքով` եվրոպական և ամերիկյան ուժերը «անում են հնարավոր ամեն բան Ռուսաստանին դուրս մղելու համար», իսկ Հայաստանն անձամբ է ներքաշվել այս գործընթացի մեջ։
Ավելի վաղ՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ, Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչուները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ 2026 թվականին Մոսկվայում նախատեսված շքերթն անցկացվելու է առանց ծանր ռազմական տեխնիկայի։