00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուխտավորները շարժվել են 3 երթուղով և միավորվել Տաթևի Սուրբ Պողոս–Պետրոս տաճարում

© PhotoՈւխտագնացություն դեպի Տաթև
Ուխտագնացություն դեպի Տաթև - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Բաժանորդագրվել
Մակար սրբազանն ընդգծել է` ամեն ինչ կորցրել ենք մեկս մյուսին չսիրելու հետևանքով և շարունակելու ենք կորցնել, եթե չսթափվենք։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Դեպի Տաթև ամենամյա ուխտագնացությունն այս տարի անցկացվել է «Ճանապարհ դեպի հավատ, միասնություն և արարում» խորագրով՝ համախմբելով հայկական բարեգործական, զարգացման և համայնքային մի շարք հեղինակավոր կառույցների, ուխտավորների և հոգևորականների։ Տեղեկությունը հայտնում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը։
Ուխտավորները դեպի Տաթև են շարժվել երեք տարբեր երթուղիներով՝ այցելելով Սյունիքի սրբավայրեր`Որոտնավանք, Սվարանցի Հազարափրկիչ և Հին Հալիձորի Սուրբ Մինաս եկեղեցիներ։
Բոլոր ուխտավորները միավորվել են Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում, որտեղ կատարվել է միասնական աղոթք՝ Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ։ Աղոթք է բարձրացվել առ Աստված՝ պատերազմներում զոհվածների հոգիների հանգստության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության և հոգևոր արժեքների շուրջ համախմբման համար։
© PhotoՈւխտագնացություն դեպի Տաթև
Паломничество в Татевский монастырь - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Ուխտագնացություն դեպի Տաթև
«Մեր ազգի բարերարներից մեկը գերության մեջ է, մեր ամբողջ էլիտան գերության մեջ է մեր անհավատության ու անտարբերության պատճառով։ Մեկս մյուսին չսիրելու հետևանքով ամեն ինչ կորցրել ենք և կորցնելու ենք, եթե ուշքի չգանք և չսթափվենք: Առաջնային է բոլորիս համար, որ աղոթենք մեր միասնականության համար, մեր ամբողջականության համար, որովհետև ինչքան սևերի և սպիտակների բաժանվենք, այդքան կործանվելու ենք»,- նշել է Մակար սրբազանը։
Ուխտագնացությունը նաև Արցախի հոգևոր ժառանգության մասին բարձրաձայնելու ևս մեկ առիթ է դարձել։ Մասնակիցները կրել են Արցախի սրբավայրերի պատկերներով շապիկներ՝ ընդգծելով դրանց պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։
Լրահոս
0