https://arm.sputniknews.ru/20260601/trampn-ir-qaghaqakan-hakarakvordnerin-kvoch-e-arel--chtslvlal-irani-het-gvortsarqi-harcum-102853869.html
Թրամփն իր քաղաքական հակառակորդներին կոչ է արել «չծլվլալ» Իրանի հետ գործարքի հարցում
Թրամփն իր քաղաքական հակառակորդներին կոչ է արել «չծլվլալ» Իրանի հետ գործարքի հարցում
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը դժգոհ է, որ դեմոկրատներն ու «ոչ հայրենասեր» հանրապետականները շտապեցնում են իրեն Իրանի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T11:51+0400
2026-06-01T11:51+0400
2026-06-02T13:53+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102854379_0:0:1600:901_1920x0_80_0_0_b8a8c055f19e0112d4ac7adac1700781.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր հակառակորդներին «չծլվլալ» և չխանգարել Իրանի հետ գործարք կնքելու հարցում։Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով տեղեկացված պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ավելի խիստ պայմաններ է առաջադրել Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու հետ կապված հնարավոր գործարքի վերաբերյալ, և առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Թեհրանին՝ քննարկման համար։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ խորհրդականների հետ հանդիպում կանցկացնի և վերջնական որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ։ Սակայն մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԶԼՄ–ները հայտնեցին, որ Թրամփը հետաձգել է որոշումը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102854379_0:0:1424:1067_1920x0_80_0_0_4703cf3ea81c4822ffdf2a18cc35ed8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Թրամփն իր քաղաքական հակառակորդներին կոչ է արել «չծլվլալ» Իրանի հետ գործարքի հարցում
11:51 01.06.2026 (Թարմացված է: 13:53 02.06.2026) Սպիտակ տան ղեկավարը դժգոհ է, որ դեմոկրատներն ու «ոչ հայրենասեր» հանրապետականները շտապեցնում են իրեն Իրանի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր հակառակորդներին «չծլվլալ» և չխանգարել Իրանի հետ գործարք կնքելու հարցում։
Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով տեղեկացված պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ավելի խիստ պայմաններ է առաջադրել Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու հետ կապված հնարավոր գործարքի վերաբերյալ, և առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Թեհրանին՝ քննարկման համար։
«Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել, և այն շահավետ կլինի ԱՄՆ–ի և նրանց համար, ովքեր մեզ հետ են։ Բայց մի՞թե դեմոկրատներն ու տարբեր, ինչպես թվում է, ոչ հայրենասեր հանրապետականները չեն հասկանում, որ ինձ համար շատ ավելի դժվար է պատշաճ կերպով կատարել աշխատանքս և բանակցություններ վարել, երբ քաղաքական գործիչները նախկինում չտեսնված մակարդակով շարունակում են «ծլվլալ» այն մասին, որ ես պետք է ավելի արագ կամ դանդաղ գործեմ, պատերազմեմ կամ չպատերազմեմ, կամ ինչ-որ այլ բան։ Պարզապես նստեք և հանգստացեք։ Ի վերջո ամեն բան լավ կլինի։ Այդպես միշտ է լինում», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ խորհրդականների հետ հանդիպում կանցկացնի և վերջնական որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ։ Սակայն մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԶԼՄ–ները հայտնեցին, որ
Թրամփը հետաձգել է որոշումը։