https://arm.sputniknews.ru/20260601/starvobelski-ahabekchutjan-kazmakerpichneri-patizhn-ankhusapeli-e-putin-102880548.html
Ստարոբելսկի ահաբեկչության կազմակերպիչների պատիժն անխուսափելի է. Պուտին
Ստարոբելսկի ահաբեկչության կազմակերպիչների պատիժն անխուսափելի է. Պուտին
Sputnik Արմենիա
Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ով հարված են հասցրել Ստարոբելսկում Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքին և... 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T22:25+0400
2026-06-01T22:25+0400
2026-06-01T22:27+0400
վլադիմիր պուտին
ստարոբելսկ
քոլեջ
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115065_0:0:3072:1728_1920x0_80_0_0_4c9ecdc18341a263c92ae05275ad4696.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ստարոբելսկում ահաբեկչություն իրականացրած հանցագործների պատիժն անխուսափելի կլինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստարոբելսկի ահաբեկչությունից տուժածներին աջակցության միջոցառումների և հետաքննության ընթացքի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։Խորհրդակցությունը կայացել է հունիսի 1-ի երեկոյան Կրեմլում։ Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանը, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, ԼԺՀ Ստարոբելսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Վլադիմիր Չեռնյովը։«Նրանք բոլորը պետք է ստանան իրենց արժանի պատիժը, և այն անխուսափելի կլինի»,-ասել է ՌԴառաջնորդը։Պուտինն ընդգծել է, որ Ստարոբելսկին հասցված հարվածն ուկրաինական խունտայի կողմից կատարված արյունալի հանցագործություն է։Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ի օգնությամբ հարձակվել են Ստարոբելսկում (ԼԺՀ) Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում, որը հարվածի հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-18 տարեկան 86 երեխա։ Զոհվել է 21 մարդ, տուժել՝ 65 երեխա։ Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։Ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ, անկախ նրանից, թե ինչպես կփորձի արդարանալ Կիևը, Ստարոբելսկին հասցված հարվածը ահաբեկչական ակտ է։
ստարոբելսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97115065_0:0:2732:2048_1920x0_80_0_0_39de5b233d7b322b401e873bc44e9ee3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ստարոբելսկ, քոլեջ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
վլադիմիր պուտին, ստարոբելսկ, քոլեջ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Ստարոբելսկի ահաբեկչության կազմակերպիչների պատիժն անխուսափելի է. Պուտին
22:25 01.06.2026 (Թարմացված է: 22:27 01.06.2026) Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ով հարված են հասցրել Ստարոբելսկում Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ստարոբելսկում ահաբեկչություն իրականացրած հանցագործների պատիժն անխուսափելի կլինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստարոբելսկի ահաբեկչությունից տուժածներին աջակցության միջոցառումների և հետաքննության ընթացքի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։
Խորհրդակցությունը կայացել է հունիսի 1-ի երեկոյան Կրեմլում։ Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանը, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, ԼԺՀ Ստարոբելսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Վլադիմիր Չեռնյովը։
«Նրանք բոլորը պետք է ստանան իրենց արժանի պատիժը, և այն անխուսափելի կլինի»,-ասել է ՌԴառաջնորդը։
Պուտինն ընդգծել է, որ Ստարոբելսկին հասցված հարվածն ուկրաինական խունտայի կողմից կատարված արյունալի հանցագործություն է։
«Հարց է դրված այն մասին, թե ինչպես է օգնություն և աջակցություն ցուցաբերվում մայիսի 22-ին Ստարոբելսկ քաղաքում ուկրաինական խունտայի կողմից իրականացված արյունալի հանցագործությունից զոհվածների և տուժածների հարազատներին»,-նշել է նա։
Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ի օգնությամբ հարձակվել են Ստարոբելսկում (ԼԺՀ) Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին հանրակացարանի հինգ հարկանի շենքում, որը հարվածի հետևանքով փլուզվել է մինչև երկրորդ հարկ, եղել է 14-18 տարեկան 86 երեխա։ Զոհվել է 21 մարդ, տուժել՝ 65 երեխա։ Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։
Ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ, անկախ նրանից, թե ինչպես կփորձի արդարանալ Կիևը, Ստարոբելսկին հասցված հարվածը ահաբեկչական ակտ է։