https://arm.sputniknews.ru/20260601/nver-ara-gna-hjd-eritasardnery-pashinjanin-turqakan-feser-ein-berel-102869123.html
Նվեր արա, գնա. ՀՅԴ երիտասարդները Փաշինյանին թուրքական ֆեսեր էին բերել
Նվեր արա, գնա. ՀՅԴ երիտասարդները Փաշինյանին թուրքական ֆեսեր էին բերել
Sputnik Արմենիա
ՀՅԴ երիտասարդների խոսքով` երիտասարդ սերունդը չի համակերպվի Նիկոլ Փաշինյանի վարած պրոթուրքական քաղաքականության հետ։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T17:00+0400
2026-06-01T17:00+0400
2026-06-01T17:00+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
տեսանյութեր
բողոքի ակցիա
նիկոլ փաշինյան
ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102868342_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ba73ea45bfc9bc29398775a25850fb1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Նվեր արա, գնա», «Հաջորդ ծնունդդ բանտում», «Ալիևին ծննդիդ կանչե՞լ ես». այս ու նմանատիպ այլ պաստառներով ՀՅԴ երիտասարդները կառավարության դիմաց էին։ Նրանց խոսքով՝ սա յուրօրինակ շնորհավորանք էր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ, իսկ որպես նվեր բերել էին մի քանի տասնյակ թուրքական ֆեսեր։«Այստեղ կառավարիչներ են, որոնց օրոք հարձակման է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին և հայ արժանապատիվ քաղաքացին։ Կառավարիչներ, որոնց օրոք հանգիստ կարող է ապրել այն մարդը, ով պատրաստ է իր իրավունքները զիջել հանուն մեր թշնամիների իրավունքների։ Ամենաբարձր մակարդակով մեր թշնամիների կողմից հնչում են ներկա կառավարիչներին առաջիկա ընտրություններին աջակցելու մասին հայտարարություններ»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։Հավաքվածները նշեցին, որ իրենք այստեղ են՝ ցույց տալու, որ երիտասարդ սերունդը չի համակերպվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Նրանք առաջարկեցին Փաշինյանին ու իր թիմին թուրքական ֆեսերն օգտագործել հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արվող պաշտոնական քարոզարշավին։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102868342_478:0:1918:1080_1920x0_80_0_0_7bc4cf521f60f56daff0fecbfdca6be0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео, տեսանյութեր, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, ծնունդ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), видео, տեսանյութեր, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, ծնունդ
Նվեր արա, գնա. ՀՅԴ երիտասարդները Փաշինյանին թուրքական ֆեսեր էին բերել
ՀՅԴ երիտասարդների խոսքով` երիտասարդ սերունդը չի համակերպվի Նիկոլ Փաշինյանի վարած պրոթուրքական քաղաքականության հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Նվեր արա, գնա», «Հաջորդ ծնունդդ բանտում», «Ալիևին ծննդիդ կանչե՞լ ես». այս ու նմանատիպ այլ պաստառներով ՀՅԴ երիտասարդները կառավարության դիմաց էին։ Նրանց խոսքով՝ սա յուրօրինակ շնորհավորանք էր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ, իսկ որպես նվեր բերել էին մի քանի տասնյակ թուրքական ֆեսեր։
«Այստեղ կառավարիչներ են, որոնց օրոք հարձակման է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին և հայ արժանապատիվ քաղաքացին։ Կառավարիչներ, որոնց օրոք հանգիստ կարող է ապրել այն մարդը, ով պատրաստ է իր իրավունքները զիջել հանուն մեր թշնամիների իրավունքների։ Ամենաբարձր մակարդակով մեր թշնամիների կողմից հնչում են ներկա կառավարիչներին առաջիկա ընտրություններին աջակցելու մասին հայտարարություններ»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հավաքվածները նշեցին, որ իրենք այստեղ են՝ ցույց տալու, որ երիտասարդ սերունդը չի համակերպվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Նրանք առաջարկեցին Փաշինյանին ու իր թիմին թուրքական ֆեսերն օգտագործել հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արվող պաշտոնական քարոզարշավին։
«Պետք է օգտագործվեն, որ հայ հասարակությունն իմանա, թե ում է ընտրում։ Իշխանության կողմից իրականացվող պրոթուրքականությունը ժողովրդի կողմից ընդունելի չէ, քանի որ մի քանի անգամ կեղծ բարեկամական թեզերն առաջ բերելու փորձ արեց, սակայն հասկացավ, որ ժողովրդի կողմից ընդունելի չէ ու դիմադրություն կա, իսկ հայ-թուրքական «բարեկամությունն» առնվազն շատ հեռու է»,– ավելացրեցին մասնակիցները։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է,
ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին
ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։