00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հունիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլ կլինի. Թրամփ

© AP Photo / Mark SchiefelbeinПрезидент США Дональд Трамп пожимает руку премьер-министру Армении Николу Пашиняну (справа) и президенту Азербайджана Ильхаму Алиеву во время трехсторонней церемонии подписания соглашения (8 августа 2026). Вашингтон
Президент США Дональд Трамп пожимает руку премьер-министру Армении Николу Пашиняну (справа) и президенту Азербайджана Ильхаму Алиеву во время трехсторонней церемонии подписания соглашения (8 августа 2026). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի խոսքով` բանակցությունները կօգնեն «խաղաղության առաջխաղացմանը, բարգավաճման ամրապնդմանը և տարածաշրջանի և աշխարհի համար ավելի անվտանգ ապագա կառուցելուն»։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսին խաղաղության օրակարգի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլի մասին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին նա ասել է Բաքվի 31–րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ–ները։
ԱՄՆ նախագահի խոսքով` դրանք կօգնեն «խաղաղության առաջխաղացմանը, բարգավաճման ամրապնդմանը և տարածաշրջանի և աշխարհի համար ավելի անվտանգ ապագա կառուցելուն»։
Թրամփը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ բանակցություններին:
«Իմ վարչակազմն ակնկալում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներ ունենալ։ Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարեկեցությունը և կկառուցենք ավելի վստահ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար»,– ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հիշեցրել է 2025 թ. օգոստոսի 8–ին Սպիտակ տանը տեղի ունեցած եռակողմ` Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ հանդիպման մասին, որտեղ ըստ Թրամփի` հաջողվեց առաջընթաց գրանցել և երկարատև խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0