00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ես ասե՞լ եմ ՀԱՊԿ-ից դուրս գալ․ Տոնոյանը հարցեր ունի Կարապետյանին ու Փաշինյանին

© PhotoԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Բաժանորդագրվել
Ըստ Արշակ Կարապետյանի հրապարակած զրույցների՝ Տոնոյանն իբրև թե առաջարկել է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բազմաթիվ հարցեր ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախկին նախարար, 44-օրյա պատերազմի ժամանակ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին՝ հրապարակված զրույցի վերաբերյալ։
Ըստ հրապարակված զրույցի, որը վերաբերել է 2020թ․ իրադարձություններին, իբրև թե Դավիթ Տոնոյանն առաջարկել է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
«Իրենք են իրար հետ խոսել, և այդ խոսակցության վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել, բայց հարցեր ունեմ արդեն երկուսին էլ։ Օրինակ, ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որ ես հայտարարել եմ, թե ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ․․․ Շատ հետաքրքիր հայտարարություն է, դրա պատասխանը պետք է տան, թե որտեղից են էդ․․․ չնայած դա Արշակ Կարապետյանն է ասել․․․»,- ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքը երբևէ նման միտք չի՞ արտահայտել՝ ո՛չ բաց, ո՛չ փակ զրույցներում, Տոնոյանը նշեց. «Եթե փակի մեջ է եղել, ինչու է հիմա դա բացահայտվում», իսկ եթե բաց է եղել, առաջարկեց իրենց ցույց տալ, թե որտեղ ու երբ է դա ասել։
Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ կապին, Տոնոյանը նշեց՝ թե՛ ինքը, թե՛ վարչապետն անմիջական կապի մեջ են եղել ռուս գործընկերների հետ, ըստ նրա՝ ինքը կապի մեջ է եղել է ՌԴ պաշտպանության նախարարի, իսկ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ։
Հիշեցնենք՝ 2025թ․ նոյեմբերին հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ է հարուցվել: Նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։
Լրահոս
0