https://arm.sputniknews.ru/20260601/amnn-ev-adrbejany-hazvagjut-metaghneri-veraberjal-hamadzajnagir-en-stvoragrel-102882001.html
ԱՄՆ–ն և Ադրբեջանը հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
ԱՄՆ–ն և Ադրբեջանը հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն կարևոր օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ոլորտում։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T23:51+0400
2026-06-01T23:51+0400
2026-06-02T00:04+0400
ամն
ադրբեջան
համաձայնագիր
մետաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102800468_0:0:834:469_1920x0_80_0_0_fe372335825e823662fad4e47a0972c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն և Ադրբեջանը հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նմանատիպ պայմանագիր Երևանն ու Վաշինգտոնը կնքել էին անցյալ շաբաթ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ մայրաքաղաք այցի ժամանակ։Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ամերիկյան կողմը օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ վերոհիշյալ հուշագիրը։ Կողմերը պայմանավորվել են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում, ինչպես նաև համատեղ կառուցել հազվագյուտ հողային հումքի արդյունահանման թափոնների կառավարումը՝ մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացման նպատակով։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102800468_47:0:788:556_1920x0_80_0_0_c547102e39c4ba1325fabff5ba718c86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ադրբեջան, համաձայնագիր, մետաղ
ամն, ադրբեջան, համաձայնագիր, մետաղ
ԱՄՆ–ն և Ադրբեջանը հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
23:51 01.06.2026 (Թարմացված է: 00:04 02.06.2026) Փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն կարևոր օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ն և Ադրբեջանը հազվագյուտ հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նմանատիպ պայմանագիր Երևանն ու Վաշինգտոնը կնքել էին անցյալ շաբաթ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ մայրաքաղաք այցի ժամանակ։
«Մատակարարումների ապահովումը կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի և հազվագյուտ տարրերի արդյունահանման ու վերամշակման ժամանակ» անվանումով շրջանակային փաստաթուղթը Բաքվում ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսության, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնականը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ամերիկյան կողմը օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ վերոհիշյալ հուշագիրը։ Կողմերը պայմանավորվել են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում, ինչպես նաև համատեղ կառուցել հազվագյուտ հողային հումքի արդյունահանման թափոնների կառավարումը՝ մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացման նպատակով։