https://arm.sputniknews.ru/20260601/amn-n-pvordzum-e-nvor-hradadari-hasnel-libanani-u-israjeli-mijev-102847516.html
ԱՄՆ-ն փորձում է նոր հրադադարի հասնել Լիբանանի ու Իսրայելի միջև
ԱՄՆ-ն փորձում է նոր հրադադարի հասնել Լիբանանի ու Իսրայելի միջև
Sputnik Արմենիա
Մարտի 2-ից մայիսի 31-ը Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 3 412, վիրավորվել՝ 10 269 մարդ։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T09:20+0400
2026-06-01T09:20+0400
2026-06-01T09:29+0400
լիբանան
ամն
իսրայել
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799569_0:160:3072:1888_1920x0_80_0_0_5268dfc02a25b1c5f31f9ffb001d55c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու նպատակով, հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունն առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։Բանակցությունները առաջ մղելու համար Վաշինգտոնը առաջարկել է, որ որպես առաջին քայլ «Հզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է զերծ մնա Բեյրութում էսկալացիայից։Մայիսի վերջին Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել էր, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հզբոլլահի» ուժերին բոլոր ուղղություններով: Ավելի ուշ Նեթանյահուն հրամայել Է Իսրայելի Պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) ընդլայնել և խորացնել վերահսկողությունը Լիբանանում այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում գտնվում էին «Հզբոլլահի» վերահսկողության տակ: Մայիսի 31-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցցանցում հայտնել էր Լիբանանի հարավում խաչակիր իրների Բոֆոր ամրոցի գրավման մասին։Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է ապրիլի 16-ին հայտարարաված 45-օրյա հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ում պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:Մարտի 2-ից մայիսի 31-ը Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 3 412, վիրավորվել՝ 10 269 մարդ։
լիբանան
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799569_171:0:2902:2048_1920x0_80_0_0_36f7c016ffea0465e9d02573383deb8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, ամն, իսրայել, հրադադար
լիբանան, ամն, իսրայել, հրադադար
ԱՄՆ-ն փորձում է նոր հրադադարի հասնել Լիբանանի ու Իսրայելի միջև
09:20 01.06.2026 (Թարմացված է: 09:29 01.06.2026) Մարտի 2-ից մայիսի 31-ը Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 3 412, վիրավորվել՝ 10 269 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու նպատակով, հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ՝ նոր հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու փորձով», - գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։
Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունն առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։
Բանակցությունները առաջ մղելու համար Վաշինգտոնը առաջարկել է, որ որպես առաջին քայլ «Հզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է զերծ մնա Բեյրութում էսկալացիայից։
Մայիսի վերջին Իսրայելի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել էր, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հզբոլլահի» ուժերին բոլոր ուղղություններով: Ավելի ուշ Նեթանյահուն հրամայել Է Իսրայելի Պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) ընդլայնել և խորացնել վերահսկողությունը Լիբանանում այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում գտնվում էին «Հզբոլլահի» վերահսկողության տակ: Մայիսի 31-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցցանցում հայտնել էր Լիբանանի հարավում խաչակիր իրների Բոֆոր ամրոցի գրավման մասին։
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է ապրիլի 16-ին հայտարարաված 45-օրյա հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ում պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Մարտի 2-ից մայիսի 31-ը Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 3 412, վիրավորվել՝ 10 269 մարդ։