https://arm.sputniknews.ru/20260601/amn-n-harvatsner-e-hascrel-iranakan-radari-ev-ats-neri-karavarman-keteri-ughghutjamb-102845281.html
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական ռադարի և ԱԹՍ-ների կառավարման կետերի ուղղությամբ
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական ռադարի և ԱԹՍ-ների կառավարման կետերի ուղղությամբ
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ հնարավոր հետագա էսկալացիայի պատասխանատվությունը ընկնելու է «ագրեսիվ և երեխաներին սպանող ամերիկյան ռեժիմի վրա»: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T08:11+0400
2026-06-01T08:11+0400
2026-06-01T09:49+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
անօդաչու թռչող սարք (աթս)
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79237742_0:204:1600:1104_1920x0_80_0_0_1c0b67f709f4dff22546a98d236084fe.jpg
ԱՄՆ-ն հանգստյան օրերին հարվածներ է հասցրել իրանական ռադարներին և ԱԹՍ-ների կառավարման կետերին, հայտարարել է ամերիկյան ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):CENTCOM-ում նշել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան «Իրանի ագրեսիվ գործողությունների, ներառյալ միջազգային ջրերի վրա գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման»:Իր հերթին, Tasnim-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարված է հասցրել։«Մի քանի ժամ առաջ ԱՄՆ բանակի կողմից Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում հեռահաղորդակցության աշտարակի դեմ իրականացված ագրեսիայից հետո ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի մարտիկները հարված են հասցրել ավիաբազային, որտեղից իրականացվել է հարձակումը։ Նախատեսված թիրախները ոչնչացվել են», - ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ում նախազգուշացրել են, որ նման գործողությունների կրկնության դեպքում պատասխանը «բոլորովին այլ» կլինի: Հնարավոր հետագա էսկալացիայի պատասխանատվությունը, ինչպես ասվում է հայտարարության մեջ, ընկնելու է «ագրեսիվ և երեխաներին սպանող ամերիկյան ռեժիմի վրա»:Քուվեյթն իր հերթին հայտնել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին: Նշվում է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում «թշնամական հրթիռային և անօդաչու հարձակումները»:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ:Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել են հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում (Պակիստան) կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է շրջափակել իրանական նավահանգիստները:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
քուվեյթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79237742_119:0:1600:1111_1920x0_80_0_0_2394cc25d998e15b2bf9d8fc40817d9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռակոծություն
ամն, իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռակոծություն
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանական ռադարի և ԱԹՍ-ների կառավարման կետերի ուղղությամբ
08:11 01.06.2026 (Թարմացված է: 09:49 01.06.2026) ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ հնարավոր հետագա էսկալացիայի պատասխանատվությունը ընկնելու է «ագրեսիվ և երեխաներին սպանող ամերիկյան ռեժիմի վրա»:
ԱՄՆ-ն հանգստյան օրերին հարվածներ է հասցրել իրանական ռադարներին և ԱԹՍ-ների կառավարման կետերին, հայտարարել է ամերիկյան ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այս հանգստյան օրերին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել իրանական ռադարի և Հարուկում (Իրան) և Քեշմ կղզում գտնվող անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին», – ասված Է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
CENTCOM-ում նշել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան «Իրանի ագրեսիվ գործողությունների, ներառյալ միջազգային ջրերի վրա գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման»:
«Ամերիկյան կործանիչներն օպերատիվորեն արձագանքել են՝ ոչնչացնելով իրանական ՀՕՊ միջոցները, վերգետնյա կառավարման կետը և մեկանգամյա գործողության երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք ակնհայտ սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերով անցնող նավերի համար», – հավելել են CENTCOM-ում: Նշվում է, որ ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել:
Իր հերթին, Tasnim-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարված է հասցրել։
«Մի քանի ժամ առաջ ԱՄՆ բանակի կողմից Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում հեռահաղորդակցության աշտարակի դեմ իրականացված ագրեսիայից հետո ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի մարտիկները հարված են հասցրել ավիաբազային, որտեղից իրականացվել է հարձակումը։ Նախատեսված թիրախները ոչնչացվել են», - ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ում նախազգուշացրել են, որ նման գործողությունների կրկնության դեպքում պատասխանը «բոլորովին այլ» կլինի: Հնարավոր հետագա էսկալացիայի պատասխանատվությունը, ինչպես ասվում է հայտարարության մեջ, ընկնելու է «ագրեսիվ և երեխաներին սպանող ամերիկյան ռեժիմի վրա»:
Քուվեյթն իր հերթին հայտնել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին: Նշվում է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում «թշնամական հրթիռային և անօդաչու հարձակումները»:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են
հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ:Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին
հայտարարել են հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում (Պակիստան) կայացած բանակցություններն
ավարտվել են անարդյունք, ընդ որում ՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է շրջափակել իրանական նավահանգիստները: