00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վեհափառը հայ ժողովրդին կոչ է անում մասնակցել խորհրդարանական ընտրություններին

© SputnikԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2026
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը կոչ է արել քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել հայ ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայ ժողովրդին կոչ է անում հաջորդ կիրակի` հունիսի 7-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Վեհափառը Արարատյան շաբաթվա առիթով իր ուղերձում։
Գարեգին Երկրորդը հիշեցրել է, որ հունիսի 7-ին եկեղեցին նշում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տոնը, որը կառուցվել է 1725 տարի առաջ։
«Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։ Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ եկեղեցին և եկեղեցասեր անձինք»,–նշել է Վեհափառը։
Նա շեշտել է, որ այս դժվարին օրերին ավելի քան կարևոր է ամուր կառչած մնալ քրիստոնեական հավատքին, հաղթահարել ներազգային բաժանումները և վերականգնել մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։
«Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն,ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)»,–նշել է կաթողիկոսը։
Նա կոչ է արել քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել հայ ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Գարեգին Երկրորդը հորդորել է նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և հայ ժողովրդի ազատ կամարտահայտության համար։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0