https://arm.sputniknews.ru/20260531/rusastany-chi-cankanum-vor-hajastanum-gazi-het-kapvats-iravitshaky-srvi-overchuk-102835826.html
Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանում գազի հետ կապված իրավիճակը սրվի. Օվերչուկ
Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանում գազի հետ կապված իրավիճակը սրվի. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտարվել է, որ գազի հարցը զգայուն է Հայաստանի համար։ 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T15:51+0400
2026-05-31T15:51+0400
2026-05-31T15:52+0400
ալեքսեյ օվերչուկ
ռուսաստան
հայաստան
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102784412_0:0:3008:1693_1920x0_80_0_0_628718dc11cc7d54502a3cf85d1151eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված, և Ռուսաստանը չի ցանկանում, որ դա տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պավել Զարուբինին տված հարցազրույցում:Լրագրողը նաև հարցրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևին, թե արդյոք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի։ «Դե, թող փորձեն, դա նրանց ընտրությունն է։ Բայց մինչ այժմ նրանց տնտեսության կառուցվածքը ցույց է տալիս, որ նրանք զգալի ՀՆԱ աճ են գրանցում, մասամբ շնորհիվ էժան ռուսական էներգետիկ ռեսուրսների։ Թող փորձեն այն փոխարինել եվրոպականներով, և կտեսնենք, թե ինչ կլինի», - Զարուբինին ասել է Ցիվիլևը։Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102784412_98:0:2829:2048_1920x0_80_0_0_17e5d9ce00e7f836f66a7e9af93fb001.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, գազ
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, գազ
Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանում գազի հետ կապված իրավիճակը սրվի. Օվերչուկ
15:51 31.05.2026 (Թարմացված է: 15:52 31.05.2026) Ավելի վաղ հայտարվել է, որ գազի հարցը զգայուն է Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված, և Ռուսաստանը չի ցանկանում, որ դա տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Նրանք [Հայաստանը] պարզապես պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Եվ անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, քանի որ դա կլինի շուկայական գինը: Քանի որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ կբարդանա: Մենք դա չենք ուզում», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:
Լրագրողը նաև հարցրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևին, թե արդյոք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի։ «Դե, թող փորձեն, դա նրանց ընտրությունն է։ Բայց մինչ այժմ նրանց տնտեսության կառուցվածքը ցույց է տալիս, որ նրանք զգալի ՀՆԱ աճ են գրանցում, մասամբ շնորհիվ էժան ռուսական էներգետիկ ռեսուրսների։ Թող փորձեն այն փոխարինել եվրոպականներով, և կտեսնենք, թե ինչ կլինի», - Զարուբինին ասել է Ցիվիլևը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։