https://arm.sputniknews.ru/20260531/hh-tntesutjuny-pluzman-ezrin-e-rdi-het-varats-qaghaqakanutjan-pattsharvov-tsarukjan-102840356.html
ՀՀ տնտեսությունը փլուզման եզրին է` ՌԴ–ի հետ վարած քաղաքականության պատճառով. Ծառուկյան
ՀՀ տնտեսությունը փլուզման եզրին է` ՌԴ–ի հետ վարած քաղաքականության պատճառով. Ծառուկյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի խոսքով` խաղաղության մասին միայն գլուխ գովելով չէ, պետք է սովորել երկրում տնտեսական ճգնաժամ չստեղծել։ 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T20:06+0400
2026-05-31T20:06+0400
2026-05-31T20:09+0400
գագիկ ծառուկյան
հայաստան
ռուսաստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102815523_0:0:1501:844_1920x0_80_0_0_c0b4f422c1b6fe0cfc94e58e69ba8437.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Այսօր Հայաստանի տնտեսությունը փլուզման եզրին է, որի պատճառը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն է Ռուսաստանի հետ։ Այս մասին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։Նրա խոսքով` ինքը հարյուրավոր զանգեր է ստանում գործարարներից, որոնք իրենց բերքը հավաքել են, բայց չեն կարողանում արտահանել Ռուսաստան։Ծառուկյանն ընդգծում է, դատարկ խոստումների փոխարեն պետք էր գործուն քայլեր ձեռնարկել, որ մարդիկ իրենց ունեցվածքը չկորցնեն։«Ասում էին այլընտրանքներ ունենք, այլընտրանք ունեցողը սա փակվեց, մյուսն է բացում։ Սուտ ասելուն պետք է վերջ տրվի։ Տնտեսության հիմնական շարժիչն առևտուրն է, որի համար տարիներ է պետք, որ մարդիկ ծանոթանան ապրանքի հետ, պայմանագրեր կապեն»,–ասաց նա։Քաղաքական գործչի խոսքով` միայն խաղաղության մասին գլուխ գովելով չէ, պետք է սովորել երկրում տնտեսական ճգնաժամ չստեղծել։ «Հնարավորություն տվեք ինձ, մի օրում լուծեմ, սաղ կարգավորենք։ Եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ, պետք է հնարավորություն տալ»,–ասաց նա։Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102815523_120:0:1247:845_1920x0_80_0_0_685fb7a020a1bcf1cbe4158dc6189049.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, հայաստան, ռուսաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
գագիկ ծառուկյան, հայաստան, ռուսաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ՀՀ տնտեսությունը փլուզման եզրին է` ՌԴ–ի հետ վարած քաղաքականության պատճառով. Ծառուկյան
20:06 31.05.2026 (Թարմացված է: 20:09 31.05.2026) Քաղաքական գործչի խոսքով` խաղաղության մասին միայն գլուխ գովելով չէ, պետք է սովորել երկրում տնտեսական ճգնաժամ չստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Այսօր Հայաստանի տնտեսությունը փլուզման եզրին է, որի պատճառը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն է Ռուսաստանի հետ։ Այս մասին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր մենք անդունդի եզրին ենք, որովհետև երկիրը պահողը, կերակրողը տնտեսությունն է, եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կա՛մ զարգանում, աշխատում է, կա՛մ միանգամից քանդվում»,–ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով` ինքը հարյուրավոր զանգեր է ստանում գործարարներից, որոնք իրենց բերքը հավաքել են, բայց չեն կարողանում արտահանել Ռուսաստան։
Ծառուկյանն ընդգծում է, դատարկ խոստումների փոխարեն պետք էր գործուն քայլեր ձեռնարկել, որ մարդիկ իրենց ունեցվածքը չկորցնեն։
«Ասում էին այլընտրանքներ ունենք, այլընտրանք ունեցողը սա փակվեց, մյուսն է բացում։ Սուտ ասելուն պետք է վերջ տրվի։ Տնտեսության հիմնական շարժիչն առևտուրն է, որի համար տարիներ է պետք, որ մարդիկ ծանոթանան ապրանքի հետ, պայմանագրեր կապեն»,–ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով` միայն խաղաղության մասին գլուխ գովելով չէ, պետք է սովորել երկրում տնտեսական ճգնաժամ չստեղծել։
«Հնարավորություն տվեք ինձ, մի օրում լուծեմ, սաղ կարգավորենք։ Եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ, պետք է հնարավորություն տալ»,–ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։