00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում վաղաժամ են համարում հաշվարկել ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վնասները

© Sputnik / POOLՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2026
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանում նաև հույս ունեն, որ այն խնդիրները, որոնք այժմ ծագում են Ռուսաստան ապրանքների արտահանման հետ, տեխնիկական են և շուտով կվերանան:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանը վաղաժամ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի հնարավոր խզման վնասի հաշվարկը։ Այս մասին Աստանայում «Վեստիի» համար լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Հայաստանին հարց էր ուղղել, թե որքան ժամանակ կարելի է նստել երկու աթոռի վրա: Նա նաև նշել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում էներգետիկ արտոնությունների չեղարկման պատճառով։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դրված չէ։ Երբ այս հարցը կդառնա հրատապ, այդ ժամանակ մենք կունենանք կոնկրետ մանրամասներ, իսկ անհրաժեշտության դեպքում կանցկացնենք սթրես թեստեր», - ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստան ապրանքներ առաքելու հետ կապված ներկայումս առաջացող խնդիրները տեխնիկական են և շուտով կվերանան։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի վերաբերյալ եզրակացություններ անելն անիմաստ է։
Գրիգորյանը նաև մեկնաբանել է Փաշինյանի՝ Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը, որ չեն մտահոգվում ապրանքների բարձր գներով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը պլանավորում է հարստանալ։
«Իհարկե, ես համամիտ Հայաստանի վարչապետի հետ։ Դա ըստ էության այդպես է», - ասել է Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, նա դժվարացել է պատասխանել՝ ինչպես կհարստանա` ընդգծելով, որ իր համար բարդ կլինի պարզապես այս պահինպատասխանել այդհարցին։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։
Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանում գազի հետ կապված իրավիճակը սրվի. Օվերչուկ
Լրահոս
0