Առաջիկա 5 տարիներին էներգետիկ անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի. Փաշինյան
20:26 31.05.2026 (Թարմացված է: 21:24 31.05.2026)

Առաջիկա 5 տարիներին էներգետիկ անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի. Փաշինյան
© Photo : press office of the Prime Minister of RA
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով`2018 թվականից ի վեր Հայաստանը արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2․5 անգամ հզորության կարողություններ է ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՔՊ–ի վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունն ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։ ՀՀ–ն կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով։ 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2․5 անգամ հզորության կարողություններ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։
Հիմա Եվրամիության հետ համագործակցության մեր առաջնահերթություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է, և մենք կենտրոնանալու ենք այդ խնդրի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՄԱԿ-ի էներգետիկ անվտանգության ազգային փորձագետ, ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամ Արա Մարջանյանը, անդրադառնալով իշխանությունների պնդումներին, թե անսահմանափակ հնարավորություններ կան արևային էներգետիկայի զարգացման համար, և որ այժմ հայկական արևային կայանները համաչափ են երկու ԱԷԿ-ի, այն որակել էր գռեհիկ ու պարզունակ սխալ, որն, օրինակ, կարող է թույլ տալ բուհի էներգետիկական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողը։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։