https://arm.sputniknews.ru/20260530/ukrainakan-atsn-harvatsel-e-zapvorvozhiei-aeki-6-rd-blvoki-turbinajin-shenqin-likhachvov-102824204.html
Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ–ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Լիխաչով
Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ–ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Լիխաչով
Sputnik Արմենիա
6-րդ բլոկի մեքենաների սրահին հասցված հարվածը ատոմակայանի հիմնական սարքավորումների վրա իրականացված առաջին նպատակաուղղված հարձակումն է եղել: 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T19:27+0400
2026-05-30T19:27+0400
2026-05-30T19:50+0400
զապորոժիե
ատոմակայան
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
էներգոդար
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_0:84:1600:984_1920x0_80_0_0_e67ce0b54e8bbfd1e502397b7bf5c386.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Ուկրաինական դրոն-կամիկաձեն մայիսի 30-ի ցերեկը գրոհել է Զապորոժիեի ատոմակայանի 6-րդ էներգաբլոկի մեքենաների սրահի շենքը, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով էներգաբլոկի հիմնական սարքավորումները չեն վնասվել, սակայն մեքենաների սրահի պատի մեջ անցք է բացվել։Վիճակը կրիտիկական է. Լիխաչովը` Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդարի վրա հարձակումների մասինԼիխաչովը հայտարարել է, որ 6-րդ բլոկի մեքենաների սրահին հասցված հարվածը դարձել է ատոմակայանի հիմնական սարքավորումների վրա իրականացված առաջին նպատակաուղղված հարձակումը:Մեկնաբանելով կատարվածը՝ Լիխաչովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն անցնում են թույլատրելիի սահմանները։«Ուկրաինական զինված ուժերը նորից ու նորից անցնում են ոչ միայն կարմիր գծերը, այլև առողջ դատողության սահմանները։ Հաջորդը ինչի՞ սպասենք։ Հարվածներ անմիջապես տուրբինի՞ն, ռեակտորային սրահի՞ն, ռեակտորին ու անվտանգության համակարգերի՞ն»,-ասել է նա։Հավելենք, որ ինչպես հայտնել են ատոմակայանի մամուլի ծառայությունից, ուկրաինական հարվածից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է, շահագործման ընթացքում խափանումներ չեն գրանցվել։ Չկան նաև տուժածներ կամ լուրջ վնասներ։Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է ԶԱԷԿ-ի արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիայի վրաՀիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
զապորոժիե
էներգոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80338121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_20934c0c0e495ba222d5fc338d64e68a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, էներգոդար, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
զապորոժիե, ատոմակայան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, էներգոդար, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն
Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ–ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Լիխաչով
19:27 30.05.2026 (Թարմացված է: 19:50 30.05.2026) 6-րդ բլոկի մեքենաների սրահին հասցված հարվածը ատոմակայանի հիմնական սարքավորումների վրա իրականացված առաջին նպատակաուղղված հարձակումն է եղել:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Ուկրաինական դրոն-կամիկաձեն մայիսի 30-ի ցերեկը գրոհել է Զապորոժիեի ատոմակայանի 6-րդ էներգաբլոկի մեքենաների սրահի շենքը, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով էներգաբլոկի հիմնական սարքավորումները չեն վնասվել, սակայն մեքենաների սրահի պատի մեջ անցք է բացվել։
Լիխաչովը հայտարարել է, որ 6-րդ բլոկի մեքենաների սրահին հասցված հարվածը դարձել է ատոմակայանի հիմնական սարքավորումների վրա իրականացված առաջին նպատակաուղղված հարձակումը:
«Կարելի է «շնորհավորել», եթե կարելի է այսպես արտահայտվել, ողջ միջազգային հանրությանը. սա ԱԷԿ-ի հիմնական սարքավորումների վրա իրականացված առաջին նպատակաուղղված հարձակումն է՝ մեքենաների սրահի շենքի միջանցիկ պայթյունով և վնասմամբ»,-նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Մեկնաբանելով կատարվածը՝ Լիխաչովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն անցնում են թույլատրելիի սահմանները։
«Ուկրաինական զինված ուժերը նորից ու նորից անցնում են ոչ միայն կարմիր գծերը, այլև առողջ դատողության սահմանները։ Հաջորդը ինչի՞ սպասենք։ Հարվածներ անմիջապես տուրբինի՞ն, ռեակտորային սրահի՞ն, ռեակտորին ու անվտանգության համակարգերի՞ն»,-ասել է նա։
Հավելենք, որ ինչպես հայտնել են ատոմակայանի մամուլի ծառայությունից, ուկրաինական հարվածից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է, շահագործման ընթացքում խափանումներ չեն գրանցվել։ Չկան նաև տուժածներ կամ լուրջ վնասներ։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: